Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄ
ՏնտեսությունԵրևանում հոկտեմբերի 1-ին կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնը՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Այն դարպաս կդառնա դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ, գրում է IranNews-ը։
Կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18000 քմ մակերեսով։
Կենտրոնի՝ 10000 քառակուսի մետր մակերեսով տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցասրահային տաղավարներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով: Այն համալրված է նաև կոնֆերանսների սենյակով բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք՝ միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների անցկացման համար:
Բացման արարողությանը կմասնակցեն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներն ու գործադիր տնօրենները։