Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ Փաստինֆո Լեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերին Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչ ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածը Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Ռուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.com ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում Էդմոն Մարուքյանը Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետ

«Փաստ». Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն դեպս, երեկ մի սարսափազդու հաղորդագրություն տարածվեց, թե՝ կանխվել է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու» հանցագործություն: Ըստ հաղորդագրության, մարդկանց ինչ-որ խումբ է ձևավորվել, որը այլ մարդկանց է հավաքագրել, որոնց տարել են այլ երկիր, որտեղ նրանց հետ զենքով պարապմունքներ են անցկացրել ու այդ ամենը՝ Հայաստանում իշխանությունը զավթելու նպատակով, պարզ ասած՝ զինված հեղաշրջում անելու համար:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև այլ, բավականին խնդրահարույց ու բազում հարցերի տեղիք տվող ընդհանրական որոշ դետալներ էլ են նշվում: Ասում ենք՝ «ինչ-որ», որովհետև հենց հայտարարության մեջ է նշվում, որ «գործում» ներգրավված մի ամբողջ շարք անձինք, իրենց եզրաբանությամբ՝ «չպարզված» են: Երբ այս «գործը» հասնի դատարան (եթե հասնի դատարան), միգուցե այլ մանրամասնություններ էլ հայտնի դառնան, առհասարակ, եղե՞լ է նման խումբ, չի՞ եղել, իսկապե՞ս նման մտադրություն ունեցել են և այլն, և այլն: Սա թողնենք ժամանակին: Դրա համար նախ քննություն պետք է իրականացվի: Բայց, այ, թե ինչն է միանգամից ուշադրություն գրավում, եթե չասենք՝ աչք ծակում:

Տակավին նոր-նոր մեկնարկած «գործի» քննության մասին հաղորդագրության մեջ հստակ ու հատուկ, եթե չասվի՝ նպատակային ընդգծված են որոշակի հանգամանքներ: Ի մասնավորի, հատուկ շեշտվում է, որ հավաքագրվողներին վճարել են ռուսական ռուբլով, «վարժանքներն» անցկացվել են Ռուսաստանում, իսկ ներգրավված ու չկայացած «իշխանազավթիչների» մեջ արցախցիներ կան, կամ՝ ինչպես հայտարարության մեջ է նշվում, «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ»:

Կրկնում ենք՝ չգիտենք՝ եղե՞լ է նման խումբ, կապացուցվի՞, որ իրենց վերագրվող մտադրություններ են ունեցել ու գործողություններ արել, ի վերջո, գործի քննությունը դեռ նոր է սկսվել: Բայց արդեն իսկ հատուկ շեշտված են վերը նշված «մանրամասնությունները»: Տարբեր այլ գործերի պարագայում ՔԿ-ն չի շեշտում, չէ՞, որ այսինչ հանցանքի մեջ մեղադրվող այսինչը այս կամ այն բնակավայրի բնակիչ է, եթե կատարված հանցանքը ուղղակի կապ չունի տվ յալ տարածքի հետ: Իսկ այս «գործում», որը դեռ ինչպես հարկն է, չեն էլ քննել, վազելով նշել են՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ...»: Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ՝ երեկ ամբողջ օրը թմբկահարելով, թե՝ տեսեք, ռուսական ռուբլի, Ռուսաստանի Դաշնություն, Ղարաբաղ:

Հա, ի դեպ, ի՞նչ կա այն «ԳՈՐԾԻ» քննությունից, որով պետք է պարզվի, թե Արցախի Հանրապետության բնակիչներն այդ ինչո՞ւ են դարձել «նախկին բնակիչ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Կիմ Չեն Ընը հայտնել է` որ դեպքում Հյուսիսային Կորեան միջուկային զենք կօգտագործիԿնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ ՓաստինֆոԼեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբիԻսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերինԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութՌուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.comՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ ԲաբուխանյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցումԷդմոն Մարուքյանը Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետԴանիացի պատգամավորը կոչ է անում իր երկրի վարչապետին չմասնակցել Ադրբեջանում միջազգային համաժողովի Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարըՀայկ Բաբուխանյանն այսօր ժամը՝ 15։30-ին «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում«Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձըԶգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, չմոռանաք՛ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը․ ԱլիևԱրևմուտքը փորձում է Հարավային Կովկասում տեղակայել իր «խաղաղապահ» ​​զորակազմը. ԲորտնիկովԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութԵրեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հնարավորություններըՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. ՀետքԱդրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է ԹուրքիաՀույս ունենալ, որ դու գիշերվա 11-ին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, ռոմանտիկ պատկերացում էՀոկտեմբերի 4-ի աստղագուշակՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կատաղե՞լ էՀայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. ՀաջիևՀովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնումUcom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումՔննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներըԱրևմուտքը փորձում է հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն. ՌԴ ԱԴԾ տնօրենՍպասվում է առանց տեղումների եղանակՍերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցինՀոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրԿրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավորՊատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն ԱշոտյանՓաշինյանը հիմա էլ հեծանվային զբոսանք է իրականացրել Փարիզում (տեսանյութ)Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումըՈրտե՞ղ էր նրա «միտքը» և «իմաստությունը», երբ բարի խոսքեր էր ասում այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին և քանդեցին մեր հայրենիքըՋուր չի լինի որոշ հասցեներումԻսրայելը կրկին ռմբակոծել է Բեյրութը հակաբունկերային ռումբերով. թիրախը Հեզբոլլահի առաջնորդի իրավահաջորդն է (Տեսանյութ)«Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց «Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս ՊետրոսյանըՇուտով անհրաժեշտ կլինի հեռանալ Կուրախովոյից, որն ամենևին պատրաստ չէ պաշտպանությանը. Ուկրաինական աղբյուրԱռաջիկա 48 ժամվա ընթացքում Իսրայելն կպատասխանի Իրանին, և ԱՄՆ-ը կներգրավվի հակամարտnւթյան մեջ. Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փարսյանի եղբորը ձերբակալել են«Ժողովուրդ». Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից«Հրապարակ»․ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով Եմենի հուսիթիները պայթեցրել են բրիտանական տանկերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода