Իսրայելյան կառավարական կաբինետը Նեթանհայույին թույլ է տվել պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ
ՄիջազգայինԻսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ կաբինետը կանաչ լույս է վառել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու համար:
Այլ աղբյուրներ եւս հայտնում են, որ Իսրայելի նախարարների կաբինետը վարչապետ Նեթանյահուին և պաշտպանության նախարար Գալանտին լիազորել է պաշտպանական և հարձակողական քայլեր ձեռնարկել պատերազմական նպատակներին հասնելու համար և նրանց լիազորել է պատերազմ հայտարարել` անհրաժեշտության դեպքում:
Դրա մասին է խոսում նաեւ Նեթանյահույի հայտարարությունը` ուղղված ժողովրդին. «Ես խոստացել էի հյուսիսցիներին տուն բերել, և հիմա դա հենց այն է, ինչ մենք անում ենք»: