Նոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջը
Հասարակություն«Նոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջը»,- մի շարք աղբյուրներ մեջբերել են հետազոտող խմբի կարծիքը::
Երկու շաբաթից Երկիրը կունենա երկրորդ արբանյակը:
«Մինչև ամսվա վերջ Երկիրը կունենա ևս մեկ արբանյակ՝ փոքր աստերոիդ, որը մինչև տարեվերջ կգրավի մեր մոլորակը` ձգողականության ուժով»,- ասում են գիտնականները: Փոքրիկ աստերոիդը Երկրի շուրջը կպտտվի սեպտեմբերի վերջից 53 օր։
Մինի լուսինը` տիեզերական ժայռ 2024 PT5-ը, մեր մոլորակի շուրջը կպտտվի սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 25-ը, նախքան Երկրի ձգողականությունից ազատվելը:
«Երկիրը կարող է կանոնավոր կերպով գրավել աստերոիդները և դրանք ուղեծիր դուրս բերել՝ դրանք վերածելով մինի լուսնիների», - գրում են հետազոտողները:
Մինի լուսինները դիտորդների համար պարզապես հետաքրքրասիրություն չեն: «Դրանք պարունակում են արժեքավոր հանքանյութեր և ջուր, որոնք կարող են օգտագործվել որպես հրթիռային վառելիք՝ դրանք դարձնելով իդեալական ցատկահարթակներ աստերոիդներ արդյունահանել պատրաստվող ընկերությունների համար»: