Իսրայելը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին
ՄիջազգայինԼիբանանում պայթյունների ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի և ռազմական ջանքերի ծանրության կենտրոնը հյուսիսային ճակատ (այսինքն՝ Լիբանանի հետ սահման) տեղափոխելու մասին։
Նա ասաց, որ Իսրայելի նպատակները «հստակ և պարզ» են՝ «հյուսիսում գտնվող քաղաքների բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները»:
«Մենք չենք մոռացել պատանդների մասին և չենք մոռացել մեր խնդիրների մասին հարավում։ Սա մեր պարտքն է, և մենք այն կատարում ենք միաժամանակ»,- ասել է Գալանտը։
Մինչդեռ Axios պորտալը հայտնել է, որ Իսրայելը ներգրավված է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների հազարավոր անձնական շարժական ռադիոկայանների պայթյուններին:
Նրա խոսքով՝ ռադիոկայանները նախապես ականապատվել են իսրայելական հետախուզական ծառայությունների կողմից, այնուհետև փոխանցվել «Հեզբոլլահին»՝ որպես արտակարգ կապի համակարգի մաս, որը պետք է օգտագործվեր Իսրայելի հետ ռազմական բախումների ժամանակ։
Սակայն Լիբանանում պայթում են ոչ միայն «Հեզբոլլահի» անդամների ռացիաներն ու փեյջերները, այլ շատ այլ բաներ` ավտոմեքենաներից սկսած, մինչեւ խոհանոցային տեխնիկա: Իսկ դրանք հարվածում են շարքային քաղաքացիներին, այն է` խոսքը զանգվածային ահաբեկչության մասին է: Այդ կապակցությամբ Լիբանանը պահանջել է շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։