Չեմպիոնների լիգա. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին, «Սլովանը» խոշոր հաշվով պարտվեց, օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի շրջանակներում կայացան մի շարք ուշագրավ հանդիպումներ։
Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կազմում Տիգրան Բարսեղյանը մասնակցեց Գլազգոյի «Սելթիկի» դեմ արտագնա խաղին, որը սակայն հայ ֆուտբոլիստի ակումբի համար հաջող չստացվեց։ «Սլովանը» պարտվեց 1-5 հաշվով։
Անգլիայի և Իտալիայի չեմպիոններ «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» «Էթիհադ» ստադիոնում կայացած խաղում չկարողացան բացել հանդիպման հաշիվը։ Հենրիխ Մխիթարյանն այս խաղը սկսել էր պահեստայինների նստարանին եւ խաղադաշտ էր դուրս եկել 65-րդ րոպեին։
Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Սլովան» (Սլովակիա)` 5-1 (տեսանյութ)
Լիեմ Սքեյլզ, 17, Կյոգո Ֆուրուհասի, 47, Արնե Էնգելս, 56 (11մ), Դայզեն Մաեդա, 70, Ադամ Այդա, 87 - Կևին Վիմեր, 61
«Բրյուգե» (Բելգիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 0-3 (տեսանյութ)
Ջեյմի Գիտենս, 76, 86, Սերու Գիրասի 90+5 (տեսանյութ)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ժիրոնա» (Իսպանիա)` 1-0 (տեսանյութ)
Նունու Մենդեշ, 90
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)` 0-0 (տեսանյութ)