Լիբանանում արդեն պայթում են ավտոմեքենաներն ու խոհանոցային տեխնիկան (Տեսանյութ)
ՄիջազգայինԼիբանանում արդեն պայթում են ոչ միայն փեյջերները, այն նաեւ հեռախոսները, ռեացիաները, կապի մյուս միջոցները, ավտոմեքենաները, մոպեդները եւ անգամ` խոհանոցային տեխնիկան: Կարճ ասած, այն ամենը, ինչն ունի ռադիո-հեռախոսային եւ ինտերնետային կապի միջոց, կարող է պայթուցիկ հանդիսանալ:
Գործնականում կասկածխներ չկան, որ այս ամենը Իսրայելի գործն է: Ընդ որում խոսքը զանգվածային հանցագործությունների մասին է, հաշվի առնելով, որ անգամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Լիբանանում շարունակվող հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Օրվա ընթացքում զոհվել է եւս 7 մարդ, վիրավորվել 150-ը:
Հիշեցնենք, որ երեկվա վիրավորվածների թվում է Լիբանանում Իրանի դեսպանը:
Պայթյուններ են եղել նաեւ Սիրիայում:
Այն, որ Իսրայելը լիբանանյան սահման է նետել իր էլիտար դիվիզիաները, գալիս է հուշելու, որ այս հարձակման տակ իրականում այլ` շատ ավելի հեռուն տանող ծրագրեր կան: