Սահակյանցի փրկօղակը 7 տարվա նկարներում Ձեր էմոցիաները զսպեք. դատավորը՝ հանրային մեղադրողին Կարելի՞ է բնակարանում կակտուս պահել ԱՄՆ-ում միայն նախագահ չէ,որ ընտրում են Չեմպիոնների լիգա. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Արսենալի» դեմ խաղում Իրենց խորհուրդով նայեցի «Слово пацана» ֆիլմը. «Իմինեմնիի» գործով վկա Շատ նման է, որ նոյեմբերի վերջին Ղազախստանում կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիրը» Հաղորդման վարողներն ինչ ասել են, նաեւ իմ սրտից էր. «Իմինեմնիի» գործով վկա «Երբեք մարդկանց մի պատմեք ձեր մասին». Կոնֆուցիոսի խորհուրդը, որն արժե լսել Կարեւորն իշխանության հայրենասերներ գան. Հայկ Մամիջանյան

Մայրս շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով. «Իրավունք TV»-ի հյուրը «Նոր Ալիք 2024»-ի հաղթողն է

Տեսանյութեր

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթից երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ վերադարձել է հայրենիք բացարձակ հաղթանակով: Նա հյուրընկալվել է «Իրավունք TV»-ի տաղավարում եւ խոսել ոչ միայն հաղթանակի մասին, այլեւ փակագծեր բացել անձնական կյանքից:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԻՄ ԵՐԳԵԼՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է ՏՐՎԱԾ»

— Անահիտ, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել երգով:

— Ութ տարեկանից: Հաճախել եմ Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց եւ ավարտել եմ երգեցողության բաժինը: Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է «Աստղիկ» նախագիծը, ու այդտեղից էլ սկսվել է իմ ակտիվ գործունեությունը: Այնուհետ շատ տարբեր մրցույթների եմ մասնակցել՝ «X ֆակտոր», «Հայաստանի ձայն» եւ այլն: Ունեմ նվաճած առաջին, երկրորդ տեղեր: Բոլորովին վերջերս մայրիկիս հետ նստած` նայում էինք պատվոգրերս եւ նկատեցինք, որ հիմնականում հաղթել եմ մրցույթներում: Շատ քիչ է եղել, որ երկրորդ կամ երրորդ տեղ եմ գրավել: Պիտի ասեմ, որ իմ ընտանիքի անդամները բավականին երաժշտական մարդիկ են, բայց չունենք երգիչներ: Պապիկս խաղացել է թատրոնում: Մեր գեների մեջ կա մշակույթը: Ընտանեկան հավաքների ժամանակ միշտ երգել եմ, ելույթ եմ ունեցել, եւ բոլորը հիացել են ինձնով: Կարծում եմ՝ իմ երգելն ի վերուստ է տրված:

Ինչպե՞ս որոշվեց, որ այս տարի Դուք պետք է Հայաստանը ներկայացնեք «Նոր ալիք»-ում:

— Հայաստանում տեղի ունեցավ ազգային նախընտրական փուլ, եւ ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ու Անաստասիա Մուխինան, ով երաժշտական պրոդյուսերն էր, եկել էին Հայաստան եւ մեր հայ արտիստների`Սոնա Ռուբինյանի, Էրիկի եւ մյուսների հետ, ովքեր մասնակցել էին այդ մրցույթին եւ բավականին լավ էին ներկայացել, համատեղ անցկացրին այդ նախըտրական փուլը: Այսինքն՝ նրանք այս տարի ժյուրիի կազմում էին: Եղել էին հազարավոր հայտեր, որոնցից ընտրվել էր 30 մասնակից: Այդ 30 մասնակիցներից մեկը ես էի: Գնացինք Մոսկվա՝ կիսաեզրափակչին մասնակցեցինք, եւ այնտեղ երկու օր պայքարից հետո՝ ընտրվեցի ես:

Ետնաբեմում ի՞նչ էր կատարվում, մասնակիցները շփվո՞ւմ էին իրար հետ, կա՞ր լարվածություն:

— Ինձ մոտ ավելի շատ գերպատասխանատվություն էր՝ երկիրը ներկայացնելու եւ, կարծում եմ՝ մրցույթի ցանկացած մասնակից պարտավոր է պատվով ներկայանալ, որովհետեւ չես ներկայացնում միայն քեզ, այլ մի ամբողջ պետություն ես ներկայացնում: Բնականաբար, լարվածություն կար, եւ դա ավելի հաճելի լարվածություն էր, որն ուղեկցում էր ցանկացած արտիստի: Շփվեցի մեծանուն երգիչների` Ֆիլիպ Կիրկորովի, Իգոր Կռուտոյի, Օլեգ Գազմանովի հետ՝ մարդիկ, որոնցով մանկուց հիացել եմ ես եւ միշտ պատկերացրել եմ, որ կգա մի օր, երբ կտեսնեմ ու կշփվեմ նրանց հետ: Առհասարակ, եթե ունես երազանքներ, պետք է աշխատես, որ հասնես դրանց: Հավատը սեփական ուժերի նկատմամբ շատ կարեւոր է, բայց դրան պետք է գումարել նաեւ անդադար աշխատանքը:

«ԵՍ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ ԵՄ, ՈՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԹԱԿԵԼ ԴՌՆԵՐ»

Երեք երգ ներկայացրիք, եւ երեքն էլ բարձր գնահատականներ ստացան, սակայն ո՞ր երգն է Ձեզ առավել հոգեհարազատ:

— «Հայ երկինք»-ը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Ռուզաննա Անդրեասյանինը: Դա միայն երգ չէ, դա աղոթք է, եւ այդ երգն իմ սրտում ուրիշ տեղ ունի: Երկրորդ երգը՝ «Мой путь» երգն է (հեղինակ` Սյուզաննա Թովմասյան). այդ երգը, կարծես, իմ անցած ճանապարհն է, եւ որը դեռ պիտի անցնեմ:

Կայի՞ն մասնակիցներ, որոնք Ձեր մեջ, որպես մրցակից, անհանգստություն էին առաջացնում:

— Իհարկե, մրցույթին մասնակցելիս պիտի հաղթողի հոգեբանությամբ մասնակցես, բայց երբեք չթերագնահատելով մրցակիցներին: Իմ արտիստ գործընկերները շատ տաղանդավոր էին` թե՛ Մալթայի ներկայացուցիչը, թե՛ Չինաստանի, թե՛ Վրաստանի: Իսկապես տաղանդավոր մասնակիցներ էին, բայց մեկ այլ բան է, երբ փորձերին շատ լավ ներկայանում ես, ու բոլորովին այլ է, թե բեմում ինչպես կներկայանաս: Երբեմն էմոցիաները խանգարում են, ու դու չես կարողանում ճիշտ ձեւով ներկայանալ: Դա եղել է միշտ, ուղղակի տարիների ընթացքում շտկում ես, եւ քիչ-քիչ ստացվում է, բայց բարդ է: Առհասարակ, մրցույթներին մասնակցելն ինքնին բարդ է: Գիտես, որ առջեւումդ նստած ժյուրին քեզ պետք է դատի, ու այդ միտքը արդեն բավական է, որ դու լարվես, ու էմոցիաներդ տեղի տան:

Ինչո՞վ էր պայմանավորված այն փաստը, որ մեկնեցիք «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու մենակ՝ Ձեր սիրելի տղամարդու հետ: Ձեզ հետ չկար պրոդյուսեր, հովանավոր եւ այլն:

— Ի սկզբանե ես չեմ ունեցել պրոդյուսեր, փիառ մենեջեր: Ես միշտ մենակ եմ եղել, ու ինձ միշտ ուղեկցել է իմ Նժդեհը: Բայց այս ողջ ճանապարհը ես անցել եմ մենակ: Նախընտրում եմ մենակ անցնել այդ ճանապարհը, բայց կանգնել ու հպարտանալ ինքս ինձնով: Իհարկե, հաճելի է, երբ քեզ օգնում են, բայց ես այնպիսի մարդ եմ, ով չի սիրում թակել դռներ: Ամբողջ ֆինանսական ծախսերը արել եմ ինքնուրույն:

«ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ»

Խոսենք Նժդեհից. համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է նա Ձեզ ամուսնության առաջարկ անում, իսկ Դուք նրան հրում եք եւ գցում ջուրը…

— Դա եղել է մեկ տարի առաջ, դա ամուսնության առաջարկ էր՝ իմ ծննդյան տարեդարձի օրը: Ըստ իր կողմից կազմված սցենարի, մենք երկուսով պետք է ընկնեինք լողավազանը, սակայն իմ ոտքը սայթաքում է: Ամուսնության մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Աստված ինչպես կցանկանա…

Վերադառնանք մրցույթին. դուք բեմում առանձնահատուկ էիք նաեւ Ձեր զգեստներով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ֆանտաստիկ տաղանդավոր դիզայներ եւ մարդ Արայիկ Գաբաջյանին: Ես շատ վստահում եմ նրան եւ նրա ճաշակին: Լսելով երգերս՝ նա անմիջապես հասկացավ, թե ինչ ոճով պետք է ներկայանամ: Նա իսկապես իր գործի մասնագետն է, եւ շատ ուրախ եմ, որ մեր համատեղ համագործակցությունը ստացվեց: Վստահ եմ, որ դեռ երկար տարիներ մենք միասին կաշխատենք, որովհետեւ իրար կես բառից հասկանում ենք: Ինքը լավ գիտի, թե ինձ ինչ է հարկավոր, ինչն ավելի ազդեցիկ կլինի, ինչի համար խոնարհվում եմ նրա առջեւ: Նաեւ ցանկանում եմ շեշտել, որ «Նոր ալիքի» պատմության մեջ առաջին մասնակիցն եմ, ով ներկայացավ իր դիզայների հագուստներով, որովհետեւ նման դեպք դեռ չի գրանցվել: Կարծում եմ՝ եթե Արայիկը չլիներ, այդ աստիճան չէր լինի շքեղությունը:

Որպես կայացած երգչուհի՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր խորհուրդը երիտասարդ, սկսնակ երգիչ-երգչուհիներին:

— Պիտի ասեմ, որ ծնողի դերը շատ կարեւոր է սկսնակ արտիստի կյանքում: Գիտեմ պատմություններ, երբ ծնողը թույլ չի տալիս երեխային շարունակելու երգարվեստը, բեմական կյանքը: Բայց, կարծում եմ, եթե մարդուն տրված է այդ տաղանդն ի վերուստ, ապա ծնողը պետք է զբաղվի երեխայով: Իհարկե, հետո կգա մի տարիք, երբ ամեն բան կախված է լինում հենց ինքդ քեզնից: Օրինակ, իմ մայրը փոքր տարիքից, ձեռքս բռնած տարել է ինձ առաջ, ինչի համար երախտապարտ եմ նրան մինչեւ կյանքիս վերջ: Նա շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով: Հետո եկավ այն ժամանակաշրջանը, որ ես արդեն ամեն բան պիտի անեի ինքնուրույն: Մարդ պետք է հասկանա ինչքանով է սիրում իր մասնագիտությունը, ինչքանով է այն կարեւոր իր համար: Ոչինչ հեշտ չի տրվում: Ես չափազանց շատ եմ աշխատում` անգամ որոշ բաներ զոհելով: Հաճախում եմ ոկալի, պարի: Լինում է անգամ շրջան, երբ ես ժամանակ չեմ ունենում ընկերներիս, ընկերուհիներիս տեսնել: Միայն հասցնում եմ գալ տուն եւ քնել, որպեսզի նոր ուժով արթնանամ: Սակայն խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են անցնել այս ճանապարհը, քրտնաջան աշխատեն: Ամենից կարեւոր գիծն արտիստի կյանքում, դա ինքնաքննադատ լինելն է, ու կարեւոր է, որ հողից չկտրվի արտիստը: Ես երբ նայում եմ իմ ցանկացած ելույթ, հարցազրույց, հասկանում եմ, որ ես կարող եմ մեկ տարի անց ավելի լավ ներկայանալ, ու դրա համար պետք է անդադար աշխատել, որովհետեւ սա մի պրոցես է, երբ պետք է գնահատես քո առավելություններն եւ տեսնես թերությունները: Եվ ամենակարեւորը՝ չմրցել ուրիշի հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ





Սահակյանցի փրկօղակը 7 տարվա նկարներում Ձեր էմոցիաները զսպեք. դատավորը՝ հանրային մեղադրողինԿարելի՞ է բնակարանում կակտուս պահելԱՄՆ-ում միայն նախագահ չէ,որ ընտրում ենՉեմպիոնների լիգա. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Արսենալի» դեմ խաղում Իրենց խորհուրդով նայեցի «Слово пацана» ֆիլմը. «Իմինեմնիի» գործով վկաՇատ նման է, որ նոյեմբերի վերջին Ղազախստանում կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիրը»Հաղորդման վարողներն ինչ ասել են, նաեւ իմ սրտից էր. «Իմինեմնիի» գործով վկա«Երբեք մարդկանց մի պատմեք ձեր մասին». Կոնֆուցիոսի խորհուրդը, որն արժե լսելԿարեւորն իշխանության հայրենասերներ գան. Հայկ ՄամիջանյանԱնլար կապի արագության նոր ռեկորդ է գրանցվել․ այն մոտ 9000 անգամ արագ է 5G-իցՈչ թե Վրաստանի նախագահը, այլ գիդե՞րն են մեղավորՀայաստանը Հնդկաստանի տեղն են դրել, իրենք էլ սո՞ւրբ են. Էդգար ՂազարյանԻնչ է սպասվում ԳյումրիումՀո չե՞նք տալու Սունդուկյան թատրոնի դուռը կոտրենք. Սարգիս ԱրզումանյանՆերիշխանական թեւերից ում «դուխն» է հերիքելու մինչեւ վերջԱնպայման վերադառնալու եմ. Րաֆֆի ԳալստյանՏղա չե՞ք, որ իմ դեմն ասեք. ԲԱՄԲԱՍԱՆՔՆկարիչների միության շենքը դեռեւս կմնա նկարիչներինԱվինյան Տիգրանի փոխարեն՝ Telcell-ն էր կախվել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎեց ամիս ես ամեն օր հագել եմ կաշվե զգեստ եւ եղել կեղտոտ. Միխայիլ ԳալուստյանԱյ քեզ ամո՜թ. ԶԱՐՄԱՆՔԴեպի Ուրարտու. բրիտանացի հնագետները վերծանել են դեպի Նոյյան տապան տանող քարտեզը (ՖՈՏՈ)Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆՑանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. ԷրդողանԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք ընտրությունները. որքան գումար են ծախսել Թրամփը և ՀարրիսըՌուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունըՈւղիղ. Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դատըԲայդենի վարչակարգը վերջին 4 տարիների ընթացքում, այլևս դառնում են անցյալ, և առաջիկայում սպասվում են նոր, լրիվ այլ, իրականությունՀարիսի կողմնակիցների շրջանում «սգո տրամադրություն» է. NBC NewsԻնչպես է Պուտինն արձագանքել ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքներինՀրաժարականի դիմում է ներկայացրել ՍԱՏՄ ղեկավարըՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը․ Վիճակագրական կոմիտեն տվյալ է հրապարակելԱրդի մոտեցումներով եւ հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում․ նշվեց «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65 ամյակըՇՏԱՊ. Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրելԵրիտասարդ հաղորդավարներն արժանացան պատվոգրի՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվՓաշինյանը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբՕդի ջերմաստիճանը կնվազիՇՏԱՊ. Ձերբակալվել է Անաստաս ԻսրայելյանըՎլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել էԹրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ընտրություններում իր հաղթանակի մասինԴեմոկրատականները կարող էին հեշտությամբ հաղթել Թրամփին, եթե... Ռոբերտ Մարգարյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ինԹրամփն արդեն իսկ հավաքել է ընտրիչների 277 ձայն՝ ապահովելով իր հաղթանակը ընտրություններում․ Fox NewsԱնկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո․ Թուրքիայի ԱԳ նախարարԼույս չի լինիԹրամփն այս պահին անհրաժեշտ 270-ից, ունի 247 ձայն եւ եւս 64-ը ստանալու մեծ շանսերԻսկ ինչու ազգը չալեկոծվեց, երբ անվանափոխվում էր Լոռին մայր հայրենիքի գիրկը վերադարձնողի անվան փողոցըԵթե, Ռաուլը գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, ես երջանիկ կլինեմ. Տիկնիզյան Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top