Գերմանիայում կվադրոբինգորներ հաստատ կան (Տեսաքնյութ) Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին Դավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարը ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ 71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Ազգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին

Մայրս շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով. «Իրավունք TV»-ի հյուրը «Նոր Ալիք 2024»-ի հաղթողն է

Տեսանյութեր

«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթից երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ վերադարձել է հայրենիք բացարձակ հաղթանակով: Նա հյուրընկալվել է «Իրավունք TV»-ի տաղավարում եւ խոսել ոչ միայն հաղթանակի մասին, այլեւ փակագծեր բացել անձնական կյանքից:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԻՄ ԵՐԳԵԼՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է ՏՐՎԱԾ»

— Անահիտ, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել երգով:

— Ութ տարեկանից: Հաճախել եմ Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց եւ ավարտել եմ երգեցողության բաժինը: Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է «Աստղիկ» նախագիծը, ու այդտեղից էլ սկսվել է իմ ակտիվ գործունեությունը: Այնուհետ շատ տարբեր մրցույթների եմ մասնակցել՝ «X ֆակտոր», «Հայաստանի ձայն» եւ այլն: Ունեմ նվաճած առաջին, երկրորդ տեղեր: Բոլորովին վերջերս մայրիկիս հետ նստած` նայում էինք պատվոգրերս եւ նկատեցինք, որ հիմնականում հաղթել եմ մրցույթներում: Շատ քիչ է եղել, որ երկրորդ կամ երրորդ տեղ եմ գրավել: Պիտի ասեմ, որ իմ ընտանիքի անդամները բավականին երաժշտական մարդիկ են, բայց չունենք երգիչներ: Պապիկս խաղացել է թատրոնում: Մեր գեների մեջ կա մշակույթը: Ընտանեկան հավաքների ժամանակ միշտ երգել եմ, ելույթ եմ ունեցել, եւ բոլորը հիացել են ինձնով: Կարծում եմ՝ իմ երգելն ի վերուստ է տրված:

Ինչպե՞ս որոշվեց, որ այս տարի Դուք պետք է Հայաստանը ներկայացնեք «Նոր ալիք»-ում:

— Հայաստանում տեղի ունեցավ ազգային նախընտրական փուլ, եւ ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ու Անաստասիա Մուխինան, ով երաժշտական պրոդյուսերն էր, եկել էին Հայաստան եւ մեր հայ արտիստների`Սոնա Ռուբինյանի, Էրիկի եւ մյուսների հետ, ովքեր մասնակցել էին այդ մրցույթին եւ բավականին լավ էին ներկայացել, համատեղ անցկացրին այդ նախըտրական փուլը: Այսինքն՝ նրանք այս տարի ժյուրիի կազմում էին: Եղել էին հազարավոր հայտեր, որոնցից ընտրվել էր 30 մասնակից: Այդ 30 մասնակիցներից մեկը ես էի: Գնացինք Մոսկվա՝ կիսաեզրափակչին մասնակցեցինք, եւ այնտեղ երկու օր պայքարից հետո՝ ընտրվեցի ես:

Ետնաբեմում ի՞նչ էր կատարվում, մասնակիցները շփվո՞ւմ էին իրար հետ, կա՞ր լարվածություն:

— Ինձ մոտ ավելի շատ գերպատասխանատվություն էր՝ երկիրը ներկայացնելու եւ, կարծում եմ՝ մրցույթի ցանկացած մասնակից պարտավոր է պատվով ներկայանալ, որովհետեւ չես ներկայացնում միայն քեզ, այլ մի ամբողջ պետություն ես ներկայացնում: Բնականաբար, լարվածություն կար, եւ դա ավելի հաճելի լարվածություն էր, որն ուղեկցում էր ցանկացած արտիստի: Շփվեցի մեծանուն երգիչների` Ֆիլիպ Կիրկորովի, Իգոր Կռուտոյի, Օլեգ Գազմանովի հետ՝ մարդիկ, որոնցով մանկուց հիացել եմ ես եւ միշտ պատկերացրել եմ, որ կգա մի օր, երբ կտեսնեմ ու կշփվեմ նրանց հետ: Առհասարակ, եթե ունես երազանքներ, պետք է աշխատես, որ հասնես դրանց: Հավատը սեփական ուժերի նկատմամբ շատ կարեւոր է, բայց դրան պետք է գումարել նաեւ անդադար աշխատանքը:

«ԵՍ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ ԵՄ, ՈՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ ԹԱԿԵԼ ԴՌՆԵՐ»

Երեք երգ ներկայացրիք, եւ երեքն էլ բարձր գնահատականներ ստացան, սակայն ո՞ր երգն է Ձեզ առավել հոգեհարազատ:

— «Հայ երկինք»-ը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Ռուզաննա Անդրեասյանինը: Դա միայն երգ չէ, դա աղոթք է, եւ այդ երգն իմ սրտում ուրիշ տեղ ունի: Երկրորդ երգը՝ «Мой путь» երգն է (հեղինակ` Սյուզաննա Թովմասյան). այդ երգը, կարծես, իմ անցած ճանապարհն է, եւ որը դեռ պիտի անցնեմ:

Կայի՞ն մասնակիցներ, որոնք Ձեր մեջ, որպես մրցակից, անհանգստություն էին առաջացնում:

— Իհարկե, մրցույթին մասնակցելիս պիտի հաղթողի հոգեբանությամբ մասնակցես, բայց երբեք չթերագնահատելով մրցակիցներին: Իմ արտիստ գործընկերները շատ տաղանդավոր էին` թե՛ Մալթայի ներկայացուցիչը, թե՛ Չինաստանի, թե՛ Վրաստանի: Իսկապես տաղանդավոր մասնակիցներ էին, բայց մեկ այլ բան է, երբ փորձերին շատ լավ ներկայանում ես, ու բոլորովին այլ է, թե բեմում ինչպես կներկայանաս: Երբեմն էմոցիաները խանգարում են, ու դու չես կարողանում ճիշտ ձեւով ներկայանալ: Դա եղել է միշտ, ուղղակի տարիների ընթացքում շտկում ես, եւ քիչ-քիչ ստացվում է, բայց բարդ է: Առհասարակ, մրցույթներին մասնակցելն ինքնին բարդ է: Գիտես, որ առջեւումդ նստած ժյուրին քեզ պետք է դատի, ու այդ միտքը արդեն բավական է, որ դու լարվես, ու էմոցիաներդ տեղի տան:

Ինչո՞վ էր պայմանավորված այն փաստը, որ մեկնեցիք «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու մենակ՝ Ձեր սիրելի տղամարդու հետ: Ձեզ հետ չկար պրոդյուսեր, հովանավոր եւ այլն:

— Ի սկզբանե ես չեմ ունեցել պրոդյուսեր, փիառ մենեջեր: Ես միշտ մենակ եմ եղել, ու ինձ միշտ ուղեկցել է իմ Նժդեհը: Բայց այս ողջ ճանապարհը ես անցել եմ մենակ: Նախընտրում եմ մենակ անցնել այդ ճանապարհը, բայց կանգնել ու հպարտանալ ինքս ինձնով: Իհարկե, հաճելի է, երբ քեզ օգնում են, բայց ես այնպիսի մարդ եմ, ով չի սիրում թակել դռներ: Ամբողջ ֆինանսական ծախսերը արել եմ ինքնուրույն:

«ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ»

Խոսենք Նժդեհից. համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է նա Ձեզ ամուսնության առաջարկ անում, իսկ Դուք նրան հրում եք եւ գցում ջուրը…

— Դա եղել է մեկ տարի առաջ, դա ամուսնության առաջարկ էր՝ իմ ծննդյան տարեդարձի օրը: Ըստ իր կողմից կազմված սցենարի, մենք երկուսով պետք է ընկնեինք լողավազանը, սակայն իմ ոտքը սայթաքում է: Ամուսնության մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Աստված ինչպես կցանկանա…

Վերադառնանք մրցույթին. դուք բեմում առանձնահատուկ էիք նաեւ Ձեր զգեստներով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ֆանտաստիկ տաղանդավոր դիզայներ եւ մարդ Արայիկ Գաբաջյանին: Ես շատ վստահում եմ նրան եւ նրա ճաշակին: Լսելով երգերս՝ նա անմիջապես հասկացավ, թե ինչ ոճով պետք է ներկայանամ: Նա իսկապես իր գործի մասնագետն է, եւ շատ ուրախ եմ, որ մեր համատեղ համագործակցությունը ստացվեց: Վստահ եմ, որ դեռ երկար տարիներ մենք միասին կաշխատենք, որովհետեւ իրար կես բառից հասկանում ենք: Ինքը լավ գիտի, թե ինձ ինչ է հարկավոր, ինչն ավելի ազդեցիկ կլինի, ինչի համար խոնարհվում եմ նրա առջեւ: Նաեւ ցանկանում եմ շեշտել, որ «Նոր ալիքի» պատմության մեջ առաջին մասնակիցն եմ, ով ներկայացավ իր դիզայների հագուստներով, որովհետեւ նման դեպք դեռ չի գրանցվել: Կարծում եմ՝ եթե Արայիկը չլիներ, այդ աստիճան չէր լինի շքեղությունը:

Որպես կայացած երգչուհի՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր խորհուրդը երիտասարդ, սկսնակ երգիչ-երգչուհիներին:

— Պիտի ասեմ, որ ծնողի դերը շատ կարեւոր է սկսնակ արտիստի կյանքում: Գիտեմ պատմություններ, երբ ծնողը թույլ չի տալիս երեխային շարունակելու երգարվեստը, բեմական կյանքը: Բայց, կարծում եմ, եթե մարդուն տրված է այդ տաղանդն ի վերուստ, ապա ծնողը պետք է զբաղվի երեխայով: Իհարկե, հետո կգա մի տարիք, երբ ամեն բան կախված է լինում հենց ինքդ քեզնից: Օրինակ, իմ մայրը փոքր տարիքից, ձեռքս բռնած տարել է ինձ առաջ, ինչի համար երախտապարտ եմ նրան մինչեւ կյանքիս վերջ: Նա շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով: Հետո եկավ այն ժամանակաշրջանը, որ ես արդեն ամեն բան պիտի անեի ինքնուրույն: Մարդ պետք է հասկանա ինչքանով է սիրում իր մասնագիտությունը, ինչքանով է այն կարեւոր իր համար: Ոչինչ հեշտ չի տրվում: Ես չափազանց շատ եմ աշխատում` անգամ որոշ բաներ զոհելով: Հաճախում եմ ոկալի, պարի: Լինում է անգամ շրջան, երբ ես ժամանակ չեմ ունենում ընկերներիս, ընկերուհիներիս տեսնել: Միայն հասցնում եմ գալ տուն եւ քնել, որպեսզի նոր ուժով արթնանամ: Սակայն խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են անցնել այս ճանապարհը, քրտնաջան աշխատեն: Ամենից կարեւոր գիծն արտիստի կյանքում, դա ինքնաքննադատ լինելն է, ու կարեւոր է, որ հողից չկտրվի արտիստը: Ես երբ նայում եմ իմ ցանկացած ելույթ, հարցազրույց, հասկանում եմ, որ ես կարող եմ մեկ տարի անց ավելի լավ ներկայանալ, ու դրա համար պետք է անդադար աշխատել, որովհետեւ սա մի պրոցես է, երբ պետք է գնահատես քո առավելություններն եւ տեսնես թերությունները: Եվ ամենակարեւորը՝ չմրցել ուրիշի հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Գերմանիայում կվադրոբինգորներ հաստատ կան (Տեսաքնյութ)Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերինԴավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարըՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըԹուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կաԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումըՀամաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրըԻրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Պուտինը հաստատել է, որ շուտով Կազանում կհանդիպի Էրդողանի հետ. ՊեսկովԻմ տան ճրագը մարեցին. մա հացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրումՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալՄանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցիԲռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան․ ԹումասյանԱտլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ)Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկապղծության մեջ կասկածվող ուսուցիչը կալանավորվել էԱրեգակի կողմից արտանետված պլազմայի հսկայական ամպը թռչում է դեպի Երկիր Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումըՄինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ. Ռոբերտ Քոչարյան Խնձորի քացախ՝ նիհարելու արդյունավետ եւ էժան միջոցՀոկտեմբերի 11-ին սարսափելի երկրափոթորիկ է մոտենում Երկրին․ ի՞նչ կզգան մարդիկՄանդատդ դի՞ր, ընդդիմադիր․ Արմեն ԱշոտյանԻրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. ԼավրովՓաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊՊրոֆեսոր Չարչյանը օստեպորոզի զարգացման մասինԴատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամՊուտինը կհանդիպի Իրանի նախագահի հետՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազությունՆարեկ Տերյանն ազատման դիմում է գրելԵկել եմ, որ չմտածեն՝ վախեցել եմ, չեմ ներկայացել․ Ռոբերտ ՔոչարյանԳազ չի լինիԳուցե  Աստված ների, որ անգամ այսքան   անաստված ենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՋուր չի լինելու․ հասցեներՀոկտեմբերի 11. Օրվա խորհուրդՎաղը Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱԱստղագուշակ՝ հոկտեմբերի 11-ի համար«Իրավունք». Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»«Հրապարակ». Արժե՞ր դրա համար պատվաստվել. Նախարարը ո՛չ հղի է, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցականՈւկրաինական բանակը եւս ծանր մեկ հարված ստացավ, այս անգամ` Կուպյանսկում (Քարտեզ)«Հրապարակ». Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին«Իրավունք». Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անելԳիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել ենՕդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-8 աստիճանով«Ժողովուրդ». Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից եւ չի ստորագրում ՀՀ-ի համար վճռորոշ իրավական որեւէ փաստաթուղթ«Հրապարակ». ՔՊ նիստը թեժ է անցել. Արփի Դավոյանին 2 կողմ, վեցը դեմ են քվեարկել«Իրավունք». Ի՞նչ են քննարկել Պուտինի ծննդյան օրվա փակ ընդունելությանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода