⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համար Դեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահ Ահա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառում Կոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերը Վստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է Թրամփին Ամոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համար Թեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ են

Դրախտ ընկնելը երաշխավորող օրենքի նախագիծ՝ ի հեճուկս Եվրոքվեի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ «ԵՎՐՈՔՎԵ» օրենսդրական նախաձեռնության հեղինակ 51 անձանցից, որոնց թվում են «իրավաբաններ», «քաղաքագետներ», «միջազգայնագետներ», առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» եւ այլն, ոչ ոք չգիտի անգամ այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են, որ անդամակցի Հայաստանը: Այս մասին նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւ մանրամասնել. «51 հոգուց կազմված նախաձեռնող խումբը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Արտակ Զեյնալյանն է (ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո), Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել՝ օրենքի նախագծում նշելով «Եվրոպայի Միություն», հետո նոր իմացել են, որ այդ կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանն անդամակցի, ունի այլ անուն՝ «Եվրոպական Միություն»։ Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»։ Ապշա՞ծ եք, սա դեռ ամենը չէ, նախաձեռնողները նաեւ Հայաստանի Հանրապետության մեջ են տառասխալ արել՝ «հանրապետություն»-ը գրելով փոքրատառ: «Դե մարդկանց նպատակը պետությունն առհասարակ վերացնելն է, կարող է լինել նաև այդպես։ Սրանք մինչեւ նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն, ժամանակ չի մնա 50.000 ստորագրություն հավաքեն»,- եզրակացրել է Ղազարյանը եւ կիսվել նաեւ մի ուրախալի լուրով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումում Արտակ Զեյնալյանն իր անունն ու ազգանունը ճիշտ է գրել՝ առանց վրիպումների»։

Շարունակելով «Եվրոքվե»-ի թեման՝ նշենք, որ այս հարցում ուշագրավ, եթե չասենք զարմանահրաշ առաջարկով հանդես է եկել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա հեգնում է. «Ես էլ եմ որոշել հանրաքվե նախաձեռնել։ Հանրության դատին եմ ներկայացնելու «Մահվանից հետո ՀՀ քաղաքացիների դրախտ ընկնելը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»: Ըստ Մելիքյանի, եթե առանց Եվրամիությունից մեզ կանչելու՝ Խզմալյանն ու Զեյնալյանը հանրաքվե են ուզում անցկացնել, թե՝ մենք էլ ենք գալիս ԵՄ, կարելի է միանգամից դրախտ էլ գնալ՝ առանց հրավեր: Ընդ որում՝ նա ընդգծում է, որ իր այս նախաձեռնությունը պակաս լուրջ չէ, քան Խզմալյան-Զեյնալյանենց «Եվրոքվե»-ն:

Ի դեպ, երեւի, ոգեւորված Խզմալյան-Զեյնալյան տանդեմի նախաձեռնությունից՝ դեկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվելիք «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է ո՛չ ավել, ո՛չ պակաս տրանսգենդեր ԴԻԱՆԱ ՂԶՐՈՅԱՆԸ: Այլ կերպ ասած՝ Հայաստանն այդ մրցույթին կներկայացնի մեկ ուրիշ Մելինե Դալուզյան՝ Մել: Հիշո՞ւմ եք, չէ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տրանսգենդեր դարձած ծանրամարտիկ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Եվ ահա տրանսգենդերներն արդեն Հայաստանն են ներկայացնում: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն սա է, այլ այն, որ տարբեր մրցույթներում հաղթած հայ գեղեցկուհիները, որոնք չէին ներում ռուս գեղեցկուհուն, որը Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիզերեք» մրցույթին, զարմանալի լուռ են, որ ինչ-որ նախկին Արթուր, որը դարձել է տրանսգենդեր, ներկայացնի Հայաստանը` տրանսգենդերների համար նախատեսված մրցույթում: Ընդհանրապես, Հայաստանն այդ մրցույթում ի՞նչ գործ ունի:

Զարմացած է «Իրավունք»-ը





⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Կոնֆուցիոսի մեջբերումները իմաստուն կանանց համարԴեռ վաղ է խոսել BRICS-ի միասնական արժույթի մասին. ՌԴ նախագահԱհա, թե ծխողների համար՝ ձուկը որքան անհրաժեշտ է 3 եղանակ, որով մենք առանց խոսքի միմյանց ցավ ենք պատճառումԿոնֆերենցիաների լիգա. «Չելսի»-«Նոա». Մեկնարկային կազմեր Ահա, թե Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտատերերըՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն շնորհավորել է ԹրամփինԱմոսովի մածուկ.վիտամինային ռումբ իմունային համակարգը ամրապնդելու համարԹեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ ենՌուսաստանը շուտով նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում, Ամերիկայի նոր վարչակազմը ևս պետք է փոխի իր դեսպանին մեր երկրում․ ԼավրովՀարիսի դաշնակիցները ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա պարտության համար մեղադրում են ԲայդենինՎրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուրԿրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունըՄինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասինԲայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլիԹրամփը ատում է Զելենսկուն․ Комсомольская правдаՀայ գիտնականները նոր տվյալներ են ստացել՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համարՊահեր, որոնք պետք է բաց թողնել. հոգեբանի խորհուրդըW25 և W25 Flip ծալվող սմարթֆոնները․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանքԻնչու էր Իլոն Մասկը աջակցում Թրամփին․ ReutersԴեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը․ Իրանի դեսպանՓաշինյանը շփվում է Մակրոնի և Օրբանի հետ՝ Բուդապեշտում (տեսանյութ)«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ինԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում էՀՀ կառավարությունը հավանություն տվեց վեճերի խաղաղ կարգավորման կոնվենցիաների վավերացմանըՄասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը ցնցեց ամերիկացիներինՄեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն ՌուսաստանըՄեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք. Մոտան` «Չելսիի» դեմ խաղի մասին ՀՖՖ-ն` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մասին«Չելսիի» գլխավոր մարզիչը` «Նոայի» դեմ խաղի մասին.Դիտել եմ խաղեր այս թիմի մասնակցությամբ Օրվա խորհուրդ. նոյեմբերի 7Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ․ ԳալյանՈւՂԻՂ. Փաշինյանը Բուդապեշտում է․ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինԿոնֆերանցիաների լիգա. Այսօր` «Չելսի»-«Նոա», օրվա այլ հանդիպումներԿապանը և Իրանի քաղաքներն ապագայում իրար կկապվեն ուղիղ չվերթերովԷրդողանը տիկնոջ հետ մեկնել է ՀունգարիաՄահացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասանուհի Լեյլա ԿիրակոսյանըՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանըՍկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարումՀայաստանն ու Մոնղոլիան հանում են մուտքի արտոնագրի պահանջըՆիկոլախունտան մինչ օրս չի էլ հասկացել, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Սերժ Սարգսյանն էր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top