Հովիկը կատաղել ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՀՈԼԻՎՈՒԴՆ ՈՒ ԲՈԼԻՎՈՒԴԸ ՂԱԼԱԹ ԵՆ ԱՐԵԼ
Ըստ կինոգետների` Հայաստանում վերջերս ցուցադրված կինոպրեմիերաները ցույց տվեցին, որ Հայաստանում կինոյի աղջիկը Նազիկ Ավդալյանն է, իսկ կինոյի տղեն` Բագրատ Սրբազանը ։
**
ԻՍԿ «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ»
(«ՔՊ-ԻՆ ԱՍՈՒՄ ԵՄ՝ ԱՅՍՏԵՂ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ ԱԺ ՄԵՌԵԼՈՑԻ ԱՌԹԻՎ, ԹՈՂ ԳԱՆ, ԵԹԵ ՀԵՏՍ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ»` ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ գրասենյակից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, իբր թե ԱԺ - ում Սրբազանը կենդանի դիակ իշխանության համար հոգեհանգստի կարգ է կատարել, չի համապատասխանում իրականությանը։
**
ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ
(ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ` « ՔՊ-Ն ԿԱՐՈՂ Է ՄՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՊԱՇԽԱՐԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` չնայած Շիրակի թեմի առաջնորդը բազմափորձ հոգեւորական ա, բայց «սատանաների» ապաշխարանքին հավատում ա։
**
ՊԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
(ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ` ԻՆՁ ԲԱՆ ՈՒՆԵՐ ԱՍԵԼՈՒ, ԹՈՂ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՍԵՐ, ԵՐԲ ԻՆՁ ՀԱՐԳԱԼԻՑ ԲԱՐԵՎՈՒՄ ԷՐ, ՀԻՄԱ ՀԵՌՎԻՑ ՀԵՌՈՒ Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Աջապահյանին պետք է հեռվից նայել, վայրահաչել, կանիծի, եթե շատ մոտենաս: