Ուկրաինայի ԳՈՒՌ-ի հետքը Թրամփի դեմ մահափորձի մեջ ավելի ու ավելի պարզ է դառնում. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Ուկրաինայի ԳՈՒՌ-ի հետքը Թրամփի դեմ մահափորձի մեջ ավելի ու ավելի պարզ է դառնում: Հիմա նախագահի աշխատակազմը սկսում է հակաճգնաժամային պայքար և փորձում է համոզել, թե մեղադրյալը թեեւ ներկայացել է, որպես Ուկրաինայի աջակից, սակայն Կիեւը նրան հետ որեւէ իրական կապ չի ունեցել:
Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են, որ Թրամփի դեմ մահափորձ կատարած Ռութը կապ է հաստատել իրենց հետ՝ նորակոչիկներ առաջարկելով։
Նաեւ Ուկրաինական լեգիոնի ներկայացուցիչն է հաստատել CNN-ին, որ Ռութը մի քանի անգամ կապ է հաստատել իրենց հետ:
Բանակի արտաքին համակարգման տնօրինության սպա Ալեքսանդր Շագուրին հեռախոսով CNN-ին ասել է, որ «իր ուղերձները նկարագրելու լավագույն միջոցը զառանցական գաղափարներն են»:
«Նա մեզ առաջարկեց մեծ թվով նորակոչիկներ տարբեր երկրներից, բայց մեզ համար ակնհայտ էր, որ նրա առաջարկներն անիրատեսական էին։ Մենք նույնիսկ չպատասխանեցինք: Նա երբեք չի եղել լեգեոնի կազմում և ոչ մի կերպ չի համագործակցել մեզ հետ»,- ասել է Շագուրին։
Մինչդեռ նման արդարացումները Կիեւին փակուղի են տանում: Քանիցս է հաստատվել, որ հենց այդպիսի մարդկանց միջոցով է ուկրաինական ԳՌՈՒ-ն նման օպերացիաներ անցկացնում: Բացի այդ, Ռութը կալանավորված է, եւ անհարժեշտության դեպքում կտա բոլոր ցուցմունքները:
Այլ հարց` իսկ Սպիտակ տանը պե՞տք է, որ Ռութը խոսի: Մի կողմից, այս պահին Թրամփն ումենաուղիղ ձեւով Բայդենին եւ Հարիսին է մեղադրում` իրեն սպանելու ծրագրերի մեջ: Այսինքն, Սպիտակ տանը ձեռնտու կլինի, որ այլ մեղավոր ներկայացնեն հանրությանը: Բայց նաեւ, եթե հաստատվի, որ թելերը տանում են դեպի Կիեւ, այդ դեպքում Բայդենը շատ տհաճ հարցի է պատասխանելու` ինչո՞ւ է տարյուրավոր միլիարդներ տվել մի երկրի, որն այդ փողերով ԱՄՆ նախագահի թեկնածուներին փորձում է սպանել: Ուստի` Ռութին կարող են փորձել` հոգեկան հիվանդ հռչակել: Բայց դա էլ ճիշտ ուղի չէ. ապացուցելը, համենայնդեպս` հանրությանը հիմնավոր պնդումներ ներկայացնելը, որ Ռութը ոչ մի հոգեկան էլ չէ, Թրամփը կարող է: Այս դեպքում Սպիտակ տունը կարող է այլ դերում հայտնվել` իրական հանցագործին պարտակողի:
Այս հնարավոր տարբերակների մեջ ամենահարմարը կարող է դառնալ, որ Ռութը սկսի խոսել: Առավել եւս, որ Կիեւը պարտվում է, եւ սա Բայդենի համար կարող է առիթ դառնալ, որ Զելենսկուց հետ քաշվի` «Մենք նրան օգնեցինք, իսկ այդ երախտամոռ սրիկան այսպես պատասխանեց» բացատրությամբ»: Եվ այն, որ դեմոկրատների օգտին գործող ամերիկյան առաջատար լրատվամիջոցներն ակտիվորեն բացահայտում են հանցագործի կապը Կիեւի հետ, այն դեպքում, երբ սկզբում համոզում էին, թե ոչ մի մահափորձ էլ չկա, հաստատ պատահականություն չէ:
Ամեն դեպքում, Զելենսկու գլխին շատ լուրջ վտանգ է կախված, եւ այն, որ այս պատմության արդյունքում Վաշինգտոնն այդպես էլ հավանություն չտվեց ամերիկյան ու բրիտանական հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքերին հարվածելուն, իր հերթին է շատ բան ակնարկում»: