Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 15
ՕրացույցԱստծու հանդեպ տածած անսպառ սերն ու նվիրումն ինքնաբուխ կերպով մարդուն մղում են մոտենալու Սուրբ Հաղորդությանը` որպես Քրիստոսին գեթ մեկ անգամ դիպչելու և Նրա ներկայությունը սեփական հոգում զգալու մեծագույն երազանքի իրականացման ճանապարհ:
Այսօր կիրակի է, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: