ՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել
Սպորտ
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այժմ Մբապեն իր նախկին ակումբից պահանջում է վճարել իր 55 միլիոն եվրոյի պարտքը։
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի իրավական հանձնաժողովը ՊՍԺ-ին պարտավորեցրել է վճարել Մբապեի պարտքը, սակայն ակումբը վճռական է տրամադրված և պատրաստ է շարունակել գործը դատարանում։
Փարիզյան ակումբի պատկերացմամբ նրանք այդ գումարը չպետք է վճարեն Մբապեի ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո: Ինչպես հայտնում է Goal-ը իրավական հանձնաժողովի վճռից հետո ՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել. «Մենք չենք վճարելու»։