Կուրախովոյի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Եթե մարդը շատ վարկեր ունի՝ դա չի նշանակում, որ սոցիալական վիճակը վատացել է, այլ՝ հակառակը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ) ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը Հայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայր Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ալիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համար ԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ) Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա Հակոբյանին Ովքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.am

Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

Տնտեսություն

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։

Մեկնարկի միջոցառումը միավորեց ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորութուն և շրջայց՝ Իմփաքթ Հաբի քովորքինգ գրասենյակով: Նախագծի մեկնարկը տրվեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց Իմփաքթ Հաբի ընդհանուր առաքելությունն ու դերը ձեռներեցներին աջակցելու գործում և պատմեց նախորդ հաջողված նախագծերի մասին, որոնք ստեղծվել են այս աջակցող էկոհամակարգում։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Ucom-ի մասնակցությունը ծրագրում և վերահաստատեց շարունակական աջակցությունը Հայաստանում կանաչ նախագծերին:

«Ucom Ֆելլոուշիփ»-ը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ այն ոչ միայն լրացնում է տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության սկզբունքների միջև առկա բացը, այլև ծառայում է որպես կորպորացիաների և ՀԿ-ների միջև համագործակցության փայլուն օրինակ», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

«Անչափ ուրախ ենք  տեսնել այսպիսի հիանալի և ոգեշնչող գաղափարներ, որոնք կարող են ծառայել մեր համայնքներին և օգնել շրջակա միջավայրին կանաչ լուծումներով: Մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրին և հետևել մեր մասնակիցների հաջողություններին, որոնք նաև դրական ազդեցություն են թողնելու սեփական համայնքներում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom Ֆելլոուշիփ» ծրագրում ներառված են մի քանի հեռանկարային նախագծեր, որոնք լուծումներ են առաջարկում շատ լուրջ մարտահրավերների համար՝ վերականգնողական էներգիայի, բնապահպանական կայունության և կայուն արտադրանքի ոլորտներում: Ծրագրում մասնակցելու համար ընտրված նախագծերը հետևյալն են․

Flowtric. Նախագիծ, որը մշակում է փոքրիկ տուրբինային գեներատորներ՝ խողովակների մեջ հոսող ջրից վերականգնվող էլեկտրաէներգիա գեներացնելու համար: Այն առաջարկում է  նորարարական լուծում շարունակական մաքուր էներգիայի աղբյուրից օգտվելու համար:

Edible Dishware: Այս գաղափարը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը փոխարինել մրգերից և հացահատիկից պատրաստված ուտելի սպասքով: Իրենց առաջարկը ներառում է վաֆլիից բաժակներ, բրնձից և պանրից պատրաստված ափսեներ և այլն, որոնք ապահովում են մեկանգամյա պլաստիկի փոխարեն կայուն այլընտրանքների կիրառումը:

Solatube Armenia: Նախագիծն առաջարկում է ցերեկային լուսավորության նորարարական համակարգերի ներդրում հայկական շուկայում՝ տեղական արտադրություն հիմնելու նպատակով: Նախագիծը կառաջարկի կայուն ցերեկային լուսավորության և օդափոխության լուծումներ, որը կաջակցի Հայաստանի տնտեսական աճին՝ աշխատատեղերի ստեղծման միջոցով, միաժամանակ այն կնպաստի շրջակա միջավայրի կայունությանը՝ նվազեցնելով արհեստական ​​լուսավորության պահանջարկը:

NAN: Նախագիծը ներկայացնում է խելացի սարք, որը կնվազեցնի գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում ջրի կորուստները: Օպտիմալացնելով ջրի սպառումը՝ այս գաղափարը խթանում է արդյունավետ, կայուն գյուղատնտեսական մոտեցումներ և լուծում է բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ջրի կորուստը:

 

Unnamed Project: Նախագիծն առաջարկում է կախասնկերի կայուն արտադրություն: Այս նախագիծն օգտագործում է ցորենի թեփի պարկեր կախասունկ աճեցնելու համար, պարկերը վերամշակվում են կենդանակեր ստանալու համար: Կենդանիներից ստացված գոմաղբն էլ օգտագործվում է դաշտերը պարարտացնելու համար: Նախագիծը նաև ինտեգրում է ստացված գոմաղբից կենսագազի արտադրությունը՝ առաջարկելով շրջակա միջավայրի կայուն լուծումների փակ շրջան:

 

Բացման միջոցառուման ընթացքում ելույթ ունեցան նախորդ ծրագրերի մասնակից ստարտափները, որոնք կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և անցած ճանապարհով նոր մասնակիցների հետ: Նոր ստարտափներին նաև մանրամասնորեն ներկայացվեց ծրագրի կառուցվածքն ու ժամանակացույցը՝ նախապատրաստելով նրանց գալիք հետաքրքիր ամիսներին:

 

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները կօգտվեն սեմինարներից, փորձագետների մենթորությունից և պրակտիկ փորձից՝ իրենց բիզնեսն ու գաղափարները զարգացնելու համար: Ինկուբացիոն ծրագիրը կունենա ավարտական միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները, իսկ լավագույն գաղափարը կստանա 500,000 ՀՀ դրամ ֆինանսական մրցանակ՝ նախագծի հետագա աճը խթանելու համար:


**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

 

 





Կուրախովոյի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Եթե մարդը շատ վարկեր ունի՝ դա չի նշանակում, որ սոցիալական վիճակը վատացել է, այլ՝ հակառակը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստըՀայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայրԼուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՀայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտումԱլիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համարԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ)Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա ՀակոբյանինՈվքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.amՀայաստանից հեռացել է 20 366 մարդ, կրճատվել՝ 16 900 աշխատատեղ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)«Ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող քաղաքացին և սահմանին ցրտին կանգնած զինվորը նույն հերոսներն են» (տեսանյութ)Թոշակները չեն բարձրանալու. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Եթե մարդիկ թանգարան չեն գնում, ինչո՞ւ է պետք թանգարանին գումար տալը. ֆինանսների նախարար (տեսանյութ)Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է եկել Թուրքիայի 9 810 քաղաքացի, որոնցից 190-ը չեն վերադարձել․ «Փաստինֆո»2025-ին Պն-ի համար նախատեսվում է 664․7 միլիարդ դրամ, որը 110 միլիարդով ավելի է այս տարվա բյուջեից (տեսանյութ)Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել՝ Բաքվում COP29-ի անցկացման դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 12Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինիՋուր չի լինիՀրատապ. ԱԺ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)Հայաստանը COP29-ին ընդառաջ ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը․ ՀաջիևԱստղագուշակ՝ նոյեմբերի 12-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆախարարը վարչապետին «իմաստուն» անվանեց, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»«Հրապարակ». Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել«Փաստ». Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը»«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը»Գնալով ակնհայտ է դառնում, որ ռուսական ուժերը բոլորովին այլ մասշտաբի խնդիր են լուծում (Քարտեզ)«Հրապարակ». Աննա Գրիգորյանի եղբորն ազատել են աշխատանքից«Փաստ». Երկերեսանիության «լակմուսի թուղթը»«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով«Հրապարակ». Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի«Փաստ». Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները«Ժողովուրդ». Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս ԹորոսյանըՇոլցը հեգնանքով արձագանքեց Մասկի «Օլաֆը հիմար է» արտահայտությանըՌուսները խորը ճեղքում են իրականացրել հարավդոնեցկյան ճակատումBloomberg. Ուկրաինան հաշտվել է տարածքների վերադարձի անհնարինության հետՄոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել ՄարտիրոսյանՇամպինյոններն օգնում են նիհարել«Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ինՀայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեցին այլ մարդու. ՏիկնիզյանԹրամփը տեղեկատվություն է հրապարակել համաշխարհային առաջնորդների հետ իր հետընտրական զրույցների մասին․ Պուտինը ցուցակում չկաՈւինսթոն Չերչիլի առանձնատունը վաճառքի է հանվել 19,5 միլիոն ֆունտ ստեռլինգովՌԴ Դաշնության Խորհրդի փոխնախագահը կժամանի ՀայաստանԱդրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինԱշխատանքաին տարին կսկսվի՞ հունվարի 3-ից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top