Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնում
Թեմա«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Գեներալ-պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը էլի խոսել է արցախցիների մասին: Ասում է՝ իրենք Արցախը հանձնեցին, եկան էստեղ, իրենց թող հյուրի պես պահեն: Գուրգեն Մելքոնյանը 2000-2008 թվականներին եղել է պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով, դրանից առաջ էլ եղել է ՊՆ-ի թիկունքի գծով վարչության պետը: Բանակում թալանի տարիներ էին, նա մինչև հիմա ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնում: Չի անցնում, որովհետեւ նա արցախցիների դեմ խոսողներից մեկն է»։