ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվել
ՄիջազգայինԱԴԾ-ն հայտարարեց Ռուսաստանի գործերին Մեծ Բրիտանիայի ռազմավարական միջամտության մասին. ցնցող կադրեր են հրապարակվել:
Գերատեսչությունը հայտարարեց փաստաթղթերի առկայության մասին, որոնք հաստատում են, որ Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինությունը վերածվել է հետախուզական գործակալության, որի նպատակն է ռազմավարական պարտություն հասցնել Ռուսաստանին։
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցներ զրկվել են հավատարմագրումից: ԱԴԾ-ի տվյալներով՝ նրանք զբաղվել են հետախուզական-դիվերսիոն աշխատանքներով։ Հրապարակվել են նաև օպերատիվ կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են դեսպանատան աշխատակիցները շփվում օտարերկրյա գործակալների հետ։
Եթե հայտնաբերվեն նմանատիպ նոր գործողություններ, ԱԴԾ-ն մտադիր է ձգտել` վաղաժամկետ դադարեցնել բրիտանացի դիվանագետների աշխատանքը Ռուսաստանում։
ՌԴ ԱԳՆ-ն լիովին կիսում է ԱԴԾ-ի գնահատականը «բրիտանացի դիվանագետների, այսպես ասած, գործունեության վերաբերյալ»,- ՏԱՍՍ-ին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։