Ամերիկուհու տեսողությունը՝ «Բիոնիկական աչքերը» վերադարձրել են
ՀասարակությունԿոլորադոյի համալսարանում նա ենթարկվել հինգ ժամյա վիրահատության, որի ընթացքում նրան տեղադրել են բիոնիկական իմպլանտե աչք: Վիրահատությունը իրականացվել է նոյեմբեր ամսին, և միայն այժմ վերջնականապես ավարտվել է սարքի կոնֆիգուրացիոն տեղադրման գործընթացը:
Մասնագետները նրա աչքի ցանցաթաղանթում տեղադրել են հատուկ հիշողության քարտ, և շնորհիվ այդ քարտի և հատուկ ակնոցների Ջեյմին կարողանում է տարբերել գույները և մթությունը, ինչպես նաև տեսնել իրերի ուրվագծերը:
Ակնոցները համալրված են հատուկ տեսախցիկով, որը փոխանցում տեսած տեղեկատվությունը հիշողության քարտին: Ուղեղին այդ ազդակների հաղորդման համար օգտագործվել է ցանցաթաղանթի մեջ փոխպատվաստված 60 էլեկտրոիդներ:
«Արհեստական աչքի» և նրա տեղադրման համար նախատեսված վիրահատության արժեքը կազմում է մոտ 150 հազար դոլար: Բժիշկները պարզաբանում են, որ առաջիկա ամիսների ընթացքում Ջեյմի ուղեղը կսովորի ճանաչել տեսողական ազդանշանները, որը կնպաստի տեսողության զգալի լավացմանը:
Աղբյուրը՝ medportal.ru