Գտնվել է էկզոմոլորակ, որի վրա երկաթե քամիներ և հալած մետաղի անձրևներ են տեղի ունենում
ՀասարակությունWASP-76b-ը յուպիտեր դասի գերտաք գազային հսկա է, որի մակերեսի ջերմաստիճանը գերազանցում է 2000°C-ը՝ աստղին մոտ լինելու պատճառով: Այս էկզոմոլորակի նոր ուսումնասիրության ժամանակ Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի և այլ երկրների աստղագետների միջազգային խումբը կենտրոնացել է մոլորակի ցերեկային կողմի վրա, որտեղ ջերմաստիճանը հասնում է 2400°C-ի: Նրանք հայտնաբերել են երկաթի ատոմների հոսքեր, որոնք շարժվում են WASP-76b-ի մթնոլորտի ստորին շերտից դեպի վերին շերտեր:
Հետազոտությունը հրապարակվել է Astronomy & Astrophysics (A&A) ամսագրում: