Սելիդովոյի ուղղության ստրատեգիական բնակավայրերից մեկը` Ուկրաինսկը գրեթե շրջապատված է. (Քարտեզ)
ՄիջազգայինՍելիդովո-Կուրախովոյի ուղղությամբ «Օ» բանակախումբը հերթական անգամ ճեղքել է ուկրաինական պաշտպանություն` 3,5 կմ առաջ շարժվելով այս հատվածում առանքային բնակավայրերից մեկի` Ուկրաինսկի հյուսիսային թեւում: Հարձակումը շարունակվում է նաեւ Ուկրաինսկի հարավում, ու քաղաքը հայտնվել է ամբողջական շրջապատման ծայրահեղ վտանգի առաջ:
Լուրը հաստատում են ուկրաինական աղբյուրները: «Ռուսները գրավել են Լեսովկա գյուղը Ուկրաինսկից դեպի արևելք՝ Պոկրովսկո-Կուրախովսկի ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի զինյալը՝ «Մուչնոյ» ազդականչով։ Միայն թե այս գյուղը գրավվել է մի քանի օր առաջ, իսկ նահանջի ժամանակ ուկրաինական զինվորականների մի մասը գերվել է։
«Այժմ Լեսովկայից զրահամեքենաներով ռուսները քշում են Ուկրաիննսկ, որի արևելյան ծայրամասում նրանք վայրէջք են կատարում և կուտակում հետևակները՝ հետագա հարձակման համար»:
«Ուկրաինսկի հյուսիսում ՌԴ ԶՈւ գրոհային խմբերը առաջ են շարժվել մինչև 3,5 կմ խորություն։ Քաղաքի հարավային ծայրամասում «Ուկրաինա» հանքավայրի փոսը անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ»,- հայտնում է ավելի արժանահավատ աղբյուրը։
Այս հարձակումների արդյունքում ուկրաինական ուժերը սկսել են արագորեն հեռանալ քաղաքիվ, հաշվի առնելով, որ ամեն մի ժամը մեծացնում է շրջապատման մեջ մնալու վտանգը: Այս պահին ուկրաինական ուժերը գտնվում են միայն քաղաքի արեւմտյան եւ հարավային հատվածի փոքր մասում:
Միաժամանակ ռուսական ուժերն ակտիվորեն հարձակվում են Պոկրովսկի ընդհանուր ուղղության գործնականում բոլոր հիմնական հատվածներում, չնայած այստեղ օրերս նետված ուկրաինական ռեզերվներին: