Շատ նման է, որ ուկրաինական ուժերին Կուրսկում դեռ շատ լուրջ անակնկալ է սպասում
ՄիջազգայինՌուսական հայտնի աղբյուրները հաստատեցին ավելի վաղ հայտնած լուրը որ Կուրսկի հատվածում ՌԴ բանակն ազատագրել է առանցքային բնակավայրերից մեկը` Օբուխովոն (https://iravunk.com/?p=292435&l=am): «155-րդ ծովային բրիգադի մեր ստորաբաժանումները հակառակորդին դուրս են մղել Օբուխովկայից»,- հայտնում է աղբյուրը։ Ապա ավելացնելով. «Միևնույն ժամանակ, հակառակորդի առաջին հարվածն ակնհայտորեն անցել է, և նա փորձում է կազմակերպված դիմադրության գիծ կառուցել»։
Բնական է, որ տեսնելով ռուսների հարձակման ուղղությունները, ուկրաինական կողմը պետք է, որ արագորեն սկսեր այդ ուղղությամբ ուժեր նետել եւ «դիմադրության գիծ կառուցել»։
Սակայն, դատելով քարտեզի տեսքից, կարելի է կասկածել, որ հենց սա էր ռուսական հիմնական հարվածը: Շատ նման է, որ վաղը, ամենաշատը երկու օրից ուկրաինական ուժերին Կուրսկում շատ լուրջ անակնկալ է սպասում: Ի վերջո, շատ համառ են խոսակցությունները, որ ռուսական կողմը Կուրսկում հասցրել է մոտ 30-40 հազարանոց հարվածային խմբավորում ստեղծել, որի շատ սահմանափակ մասի գործունեությունն է այս պահին տեսանելի: