Այսօր՝ անցած օրվա ծանր պարտություններից հետո, ուկրաինական բանակը Կուրսկի շրջանում այլ ուղղությամբ ճեղքելու նոր փորձ է սկսել։
Առավոտյան հակառակորդը սկսել է զրահամեքենաներով փոքրաթիվ ուժեր տեղափոխել և փորձել է ճեղքել սահմանը Ն. Մեդվեժիեի հատվածում` դուրս գալու համար հարձակվող ռուսական ուժերի թիկունք:
Սակայն ուկրաինացիներին դիմավորեցին ռուս զինվորները, իսկ օգնության ժամանած դեսանտային ուժերն մեծ կորուստներ պատճառեցին հակառակորդին` անձնակազմով և զրահատեխնիկայով։
Հիմնական ուղղությամբ ռուսական ուժերի հարձակումը շարունակվում է: