Երկրաշարժ է հասեք, սկսվել է դպրոցի աշակերտների տարհանումը․ «Փոսի» դպրոցի ոդիսականը․ Լուսանկարներ
ԹեմաՀակոբ Օշականի անվան հ. 172 հիմնական դպրոցը անցել է հեռավար ուսուցման, ընդ որում՝ անորոշ ժամանակով: Այս մասին ահազանգեցին աշակերտների ծնողները: Իսկ թեինչն է պատճառը, որ ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ անց միայն նման որոշում կայացվեց, դօրոցի տնօրինությունից տվեցին հետեւյալ պատասխանը. «Դիմեք քաղաքապետարան»:
Իսկ ահա քաղաքապետարանի լրատվական վարչությունից ստացել էինք մասնավորապես հետեւյալ պատասխան ըստ որի. «Տնօրենը ահազանգել է, որ երրորդ հարկի աստիճանները կարծես դղրդում են, ու ռիսկ կա, որ հնարավոր է փլվի: Քաղաքապետարանը շտապ միջոցներ է ձեռնարկել, այս պահին փրկարար ծառայությունը փորձաքննություն է իրականացնում, թե ինչն է ահազանգի բուն պատճառը: Մինչ փորձաքննության եզրակացությունը, այո, որոշում է կայացվել անցնել հեռավար ուսուցման, այս պահին հստակ ժամկետներ չկա»,- փոխանցեցին քաղաքապետարանից:
Իսկ, ահա ծնողները վստահ են, որ պատճառը հարեւանությամբ բարհրահարկ շենիք շինարարությունն է, որտեղ պարբերաբար պայթեցման աշխատանքներ են իրականացվում, ինչն էլ ուղիղ ազդում է առանց այն էլ վթարային դպրոցի հիմքերի վրա:
Եվ ահա «Իրավունքը» հետեւողական լինելով ահազանգին, այսօր ֆիքսել է, որ դպրոցի շենքը, իսկապես այս պահին ենթարկվում է ԱԻՆ փրկարարների կողմից փորձաքննության, իրականացվում են հորատման աշխատանքներ, հասկանալու շենքը ցնցելու պատճառները։
Մեր ձեռքի տակ են հայտնվել նաեւ հարեւանությամբ իրականացվող շինարարության լուսանկարները (-տես ֆոտոշարքում)
Ինչպես հասկանում ենք, շինարարությունը բուռն ընթացքի մեջ է, և, օրինակ, նախորդ շաբաթվա վերջում այնպիսի դղրդոց է եղել հավանաբար պայթեցման աշխատանքների ժամանակ, որ դպրոցում մտածել են՝ երկրաշարժ է, ու սկսվել է դպրոցի աշակերտների տարհանումը:
Քիչ թե շատ նորմալ ցանկացած երկրում շինարարությունն անհապաղ կդադարեցնեին, սակայն դպրոցին հրահանգում են ծնողներին տեղյակ պահել, որ «Վաղը դպրոցում դաս չի լինի հարակից տարածքում կատարվող շինարարական աշխատանքների պատճառով։ Երկուշաբթի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն դասապրոցեսի կազմակերպման մասին։ Խնդրում եմ արագ արձագանքել»:
Այսինքն՝ փոխանակ անհապաղ շինարարությունը դադարեցնեն, ընդհատվում են դպրոցի դասերը, խաթարվում է երեխաների կրթության իրավունքը, իսկ որևէ պատկան մարմնի արձագանք, բնականաբար, չկա:
Ու սա այն պարագայում, երբ դպրոցը տաս տարուց ավել գնահատվել է երրորդ կարգի վթարայնությամբ շենք, ընդ որում սա պաշտոնապես տեղեկացնում է քաղաքապետարանը։ Ու փոխարենը նախապես ուսումնասիրելու փոխարեն ափալ-թափալ շենքերի կառուցման թույլտվությունը տվել են, սկսել են տարածքը քանդել ու հիմա նոր որոշել են սեյսմակայունության ու շինարարության ու շենքի ցնցումների կապը պարզելու համար:
Իսկ մինչ այդ, ոչինչ, թող երեխաները նորմալ կրթություն չստանան: