Կրկին անգամ Kaspersky Safe Kids-ը դարձել է համացանցում երեխաների պաշտպանության արդյունավետ լուծումներից մեկը
Հասարակություն«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ Windows հարթակում մեծահասակների համար նախատեսված բովանդակությունը AV-TEST-ի և AV-Comparatives-ի թեստերում արգելափակվել է, համապատասխանաբար, 100% և 98,1%-ով: Kaspersky Safe Kids-ը դարձել է 2015-ից ի վեր AV-TEST-ի թեստերի պատմության մեջ միակ լուծումը, որն այս կատեգորիայում ամենաբարձր արդյունքն է գրանցել, և դա տեղի է ունեցել երկու անգամ (2021 և 2023 թվականներին): AV-Comparatives-ի հետազոտության արդյունքում լուծումը դարձել է միակ հավաստագրվածը հինգ մասնակիցների մեջ: Նույն արդյունքը այն ցույց է տվել 2019, 2021 և 2022 թվականներին։
Թեստավորման լաբորատորիաներից յուրաքանչյուրը փորձարկումներն իրականացնում է իր սեփական մեթոդիկաներին համապատասխան: AV-TEST-ի մասնագետները թեստի համար օգտագործել են 7500 կայք վեց լեզուներով, որոնք վերաբերել են բովանդակության 13 կատեգորիաների։ Դրանց թվում են մեծահասակների բովանդակությունը, բռնության, զենքի և մոլախաղերի ցուցադրումը։ Լուծումը Windows հարթակում արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 100%-ը, իսկ ընդհանուր առմամբ՝ երեխաներին չհամապատասխանող տարբեր կատեգորիաների նյութերի 92,2%-ը: Android հարթակում լուծումն արգելափակել է մեծահասակների համար նախատեսված կայքերի 99,09%-ը։ Հավելվածն արդեն ութերորդ անգամ անընդմեջ ստացել է AV-TEST-ի հավաստագիր և դարձել միակը շուկայում, որ հասել է նման նվաճման: