Մեզ անգամ ոչ ոք չի էլ հրավիրել. Երջանիկ Ղազարյան
Ներքաղաքական«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 8-ին հավաք էր նախաձեռնել՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ, իսկ օրակարգում քաղաքական խորհրդի ձեւավորումն էր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական իրողություններն ու Շարժման առաջիկա անելիքները։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
— Բագրատ սրբազանի հետ տեղի ունեցած հանդիպմանը Ձեր կուսակցությունը մասնակցե՞լ է:
— Ոչ: Մենք չենք մասնակցել այդ հանդիպմանը:
— Իսկ որեւէ պատճառ կա՞ր չմասնակցելու համար:
— Մեզ անգամ ոչ ոք չէր էլ հրավիրել: Ժամանակին եղել է, որ նախնական մենք մեր աջակցությունն ենք ցուցաբերել եւ նաեւ ողջունել ենք, ինչպես նաեւ դատապարտել ենք հունիսի 12-ին ցուցարարների հանդեպ այն ամենը, ինչ կատարվել է ոստիկանության եւ իշխանության կողմից: Ամեն դեպքում, իրենց կողմից ոչինչ չի եղել: Ո՛չ հրավերք է եղել, ո՛չ էլ մենք ենք մասնակցել:
— Սեպտեմբերի 22-ին էլ Մարզահամերգային համալիրում է նախատեսվում մեծ հավաք, ինչը, ըստ կազմակերպիչների, շատ նշանակալի միջոցառում է լինելու: Դուք ներկա լինելո՞ւ եք:
— Մենք հրավեր մինչ այժմ չենք ստացել: Հետագայում կլինի հրավեր, թե` ոչ, ես ինքս չեմ կարող ասել: Այս պահի դրությամբ՝ ոչ, հրավեր չունենք:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ