Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Հս. Մակեդոնիայի ընտրանուն
Սպորտ
Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականն արտագնա 2:0 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
Երկրորդ խաղակեսում հյուսիսմակեդոնացիների կազմում աչքի ընկան Բարդին և Միովսկին։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը խաղում էին 10 հոգով, երբ խաղադաշտից հեռացվեց Զայկովը։
Հս․ Մակեդոնիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանի հավաքականը երկրորդն է՝ երեք միավորով, նույնքան միավոր ունի նաև Լատվիան և երրորդ տեղում է, Ֆարերյան կղզիները 1 միավորով եզրափակում են քառյակը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին․ հեկտեմբերի 10-ին արտագնա խաղում մեր թիմը կմրցի Լատվիայի հետ, իսկ 13-ին՝ Երևանում կընդունի հյուսիսմակեդոնացիներին։