Սիրսկին զգուշացրել է Զելենսկուն Կուրսկում սպասվող կատաստրոֆայի մասին. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Գլխավոր շտաբի մեր աղբյուրը հայտնել է, որ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից՝ ռեզերվների մի մասը տեղափոխելով Արևելյան ճակատ և հակահարձակման է անցել Կուրսկի շրջանում, որտեղ ռուսական բանակը կարողացել է կենտրոնացնել 40 հազարից ավելի զորք։ Սիրսկին զգուշացրել է Զելենսկուն, որ Ուկրաինայի Զինված ուժերը չեն կարողանա երկար պահել տեմպը՝ ռեզերվների և տեխնիկայի բացակայության պատճառով, և այժմ իրավիճակը կարող է կատաստրոֆիկ ընթացք ստանալ արդեն ոչ միայն Պոկրովսկի ուղղությամբ, այլև Կուրսկի շրջանում»։
Հիշեցնենք, որ ռուսական ուժերը Կուրսկի հատվածում երեկվանից հակահարձակման են անցել` մեկ օրում գրավելով առնվազն մեկ տասնյակ բնակավայր: Հարձակումը շարունակվում է: