Ուկրաինայի հետ կապված Հարիսը` Թրամփի հետ բանավեճում լուրջ ձախողում ունեցավ
ՄիջազգայինԹրամփի եւ Հարիսի քննարկվելիք հիմնական հարցերը, սպասվող մեղադրանք-պատասխաններն ի սկզբանե էլ ենթադրելի էին, երկար չդետալավորենք: Սակայն առնվազն մեկ դրվագում Հարիսը շատ լուրջ ձախողում ունեցավ:
Ուկրաինական թեմայի շրջանակներում Թրամփը կրկին հնչեցրեց խեստումը, թե. «Ես նույնիսկ կվերջացնեմ այս պատերազմը նախքան իմ երդմնակալությունը, եթե ընտրվեմ»: Աելին, որ իր նախագահության դեպքում այս պատերազմն առհասարակ չէր լինի, մինչդեռ. «Այժմ մենք տեսնում ենք միլիոնավոր կորցրած կյանքեր, և իրավիճակը գնալով վատանում է։ Սա կարող է հանգեցնել զոհերի, Երրորդ համաշխարհային պատերազմի»:
Հարիսն էլ փորձեց հակադարձել, թե պատերազմի մեկնարկից օրեր առաջ. «Ես հանդիպեցի Զելենսկու հետ և փոխանցեցի ԱՄՆ հետախուզության տվյալները, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն։ Մենք աշխատել ենք Լեհաստանի և Ռումինիայի հետ։ Մենք միավորեցինք 50 երկրներ՝ աջակցելու Ուկրաինային՝ նրա արդար ինքնապաշտպանության համար։ Որովհետև մենք աջակցում ենք նրանց, քանի որ մենք նրանց մատակարարում ենք Javelin, Abrams տանկեր։ Ուկրաինան այժմ մնում է ազատ երկիր, անկախ երկիր: Եթե դա լիներ Դոնալդ Թրամփը, ապա Պուտինն արդեն Կիևում կլիներ»:
Եվ դա լուրջ սխալ էր, եւ Թրամփն օգտվեց առիթից. «Նա (Հարիսը) պարզապես սարսափելի մարդ է: Նա ուղարկվել է Զելենսկու և Պուտինի միջև բանակցություններ վարելու։ Եվ նա իրականում դա արեց. երեք օր, և պատերազմը սկսվեց: Այո, «տաղանդ»: Իսկ մեզ պե՞տք է նման բանակցողի «տաղանդ»: Նա ավելի վատն է, քան Բայդենը: Իմ տեսանկյունից նա մեր երկրի ողջ պատմության ամենավատ նախագահն է։ Եվ նա երբևէ եղած վատագույն փոխնախագահն է: Նա սարսափելի բանակցություններ վարող է, ուղարկել էին բանակցությունների, նա հետ եկավ, եւ Պուտինն իրականացրեց ներխուժում»:
Իսկ Պուտինն առհասարակ Ուկրաինա չէր մտնի, հանգիստ կնստեր Մոսկվայու, եթե իրական բանակցություններ լինեին, պարզ ակնարկեց Թրամփը: