Մելոչ, նո պրիյատնո. Արմեն Աշոտյան
Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով: Նա լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դատարանի որոշմանն ասաց, որ թեպետ սա ամենակարեւոր հարցը չէր հայ ժողովրդի կյանքում, բայց հաճելի է, որ որոշ առաջընթաց կա։
«Ակնհայտ է, որ իմ քաղաքական գործունեության խոչընդոտները չեն վերացել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին, որոնք այս ընթացքում իմ ընտանիքի հոգսը թեթեւացրել են։ Սա էլի անազատություն է, բայց անազատություն տնեցիքիս հետ։ Ուզում եմ ազատություն մաղթել մնացած քաղբանտարկյալներին։ Տնային կալանքը նույնպես քաղաքական բանտարկություն է, ինչպես ասում են՝ մելոչ, նո պրիյատնո։ Բոլոր դեպքերում, կյանքը եւ պայքարը շարունակվում են», - նշեց նա։
Հարցին՝ ե՞րբ վերջնականապես կփարատվեն դատարանի կասկածներն իր մասով, Արմեն Աշոտյանը հիշեց հին անեկդոտ. «Պորուչիկ Ռժեւսկիին հարցնում են՝ էրեխեք սիրո՞ւմ եք, ասում է՝ էրեխեքին չեմ սիրում, բայց պրոցեսը սիրում եմ»։