Փաշինյանի հայտարարությունները և՛ «խաղաղության համաձայնագրի» նախագծի, և՛ ընդհանրապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ
ՄիջազգայինՓաշինյանի հայտարարությունները և՛ «խաղաղության համաձայնագրի» նախագծի, և՛ ընդհանրապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա անընդունելի է անվանել Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծ՝ չհամաձայնեցված դրույթների վերացումով։
«Անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցումն է, որոնք ամրագրված են նրա բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում և առաջին հերթին Սահմանադրությամբ»,ասել է նա։
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ է կրում Հայաստանը և ինչպես է կազմակերպվելու վերահսկողությունը տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ»,- ավելացրել է Հաջիզադեն: