Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը
ՄիջազգայինԻրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, որտեղ քննարկվելու է նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը, հաղորդում է ԻՍՆԱ-ն։
Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ահմադյանն իր ռուս գործընկերոջ հրավերով և Իրանի Իսլամական Հանրապետության անունից այսօր (երեքշաբթի-խմբ.) առավոտյան մեկնել է Ռուսաստան։
Սեպտեմբերի 20-22-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի կունենա BRICS-ի երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, Իրանի, ԱՄԷ-ի, Եթովպիայի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կքննարկի քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների կարևորագույն տարածաշրջանային, միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները, միջանցքների, էներգետիկայի և այլնի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության նկատառումները: