Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համար ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը Գերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ին Ուժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելի Հրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքում Երգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձել Գիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուր Կրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունը Մինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասին

Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»

Մամուլի տեսություն

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, թե անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216380 քաղաքացի։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվում է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս ամենը գուցե տպավորիչ է, եթե չլինեն մի շարք... եթե-ներ:

Բայց ամեն ինչ հերթով: Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է անկանխիկ շրջանառությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Եվ, իսկապես, ներկա տեխնոլոգիական զարգացման պայմաններում անկանխիկ գործարքների իրականացումն էական առավելություններ է տալիս։ Ու տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում կանխիկի շրջանառությունը կրճատելու և անկանխիկինն ավելացնելու համար։ Իսկ Հայաստանում 2022 թվականին անգամ որոշում ընդունվեց, որ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Ներդրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի մասին էլ ակնարկում կամ հիշեցնում է ԱՍՀՆ-ն: Թվում է՝ խայտառակ ցածր թոշակների պայմաններում 6000 դրամը քիչ գումար չէ։ Բայց այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի կարևոր խնդիրներ:

Նախ՝ 10 տոկոսը 12 դարձնելու հետ, նոր փոփոխության համաձայն, սեպտեմբերի 1-ից արդեն կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։ Այսինքն, թոշակառուներին մնում է քարտով միայն գնումներ կատարել խանութներից: Միջանկյալ նշենք, որ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք իսկապես հակված են իրենց մոտ քիչ կանխիկ գումար պահել և վճարումներ կատարել քարտով։ Բայց անկանխիկ վճարումների մասով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետության կողմից դեռևս լուծված չեն։ Այսինքն, պետությունը հայտարարում է անկանխիկ վճարումները խրախուսելու մասին, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ հաճախ քաղաքացիների համար դա դառնում է գլխացավանք:

Օրինակ՝ մայրաքաղաքի հատկապես ծայրամասերում, առավել ևս՝ մարզերում քիչ չեն փոքր ու միջին խանութները, որոնք կա՛մ համապատասխան տերմինալ չունեն, կա՛մ ուղղակի հակված չեն անկանխիկ վճարումների իրականացմանը, օրինակ՝ դրանք տարօրինակ կերպով «հանկարծ» կա՛մ «այս պահին» չեն աշխատում, կա՛մ հընթացս «խափանվում» են։ Խոսքն առավելապես վերաբերում է պտուղ-բանջարեղենի խանութներին, թեպետ նման գործելաոճով են աշխատում այլ փոքր խանութներ ևս: Սրան պետք է հավելել բոլոր այն դեպքերը, երբ խանութներն ունեն վճարային տերմինալ, բայց մեծամասամբ քարտով վճարել ցանկացող հաճախորդը հանդիպում է սառը, նույնիսկ մի տեսակ թշնամական վերաբերմունքի, չհաշված՝ մշտական «մուննաթը»։

Դե պարզ է, որ քարտով վճարումների դեպքում գործարքը գրանցվում է, ու տնտեսվարողները հակված են, որ էլեկտրոնային համակարգում գործարքները քիչ գրանցվեն, որ քիչ հարկեր վճարեն։ Մյուս հարցն այն է, որ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, որպեսզի արագ կապ ապահովվի ու գործարքներն արագ գրանցվեն առանց խնդիրների՝ հատկապես մարզերում։ Մասնավորաբար, վճարման համակարգերը պետք է հաճախակի թարմացվեն, ու հատուկ հսկողություն սահմանվի դրանց նկատմամբ։ Կառավարությունից անընդատ ընդգծում են, որ շատ մեծ գործ են կատարել թոշակառուների համար հետվճարային համակարգի ներդրման տեսանկյունից, սակայն իրականության մեջ, երբ հսկողություն չկա անկանխիկ առևտրի իրականացման հարցում, ապա հետվճար ստանալու նրանց հնարավորությունները էապես սահմանափակվում են։

Միգուցե կառավարությունը պետք է ավելի արտոնյալ պայմաններ ստեղծի կամ հարկային բոնուսներ տրամադրի խանութներին ու այլ տնտեսվարողներին՝ անկանխիկ շրջանառության պարագայում, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը անկանխիկ վճարումների հարցում ու նույնիսկ շահագրգռված լինեն։ Միևնույն ժամանակ, այս ամենը չի նշանակում, որ պետք է ամբողջովին խուսափել կանխիկի գործածումից, քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ էլեկտրոնային վճարային համակարգերում կարող են խափանումներ տեղի ունենալ կամ այլ խնդիրներ առաջանան, ֆինանսական գործառնությունները կաթվածահար կլինեն, ու անհնար կլինի առևտուր անել։ Ուստի, այս առումով կանխիկի գործածումն ապահովում է այլընտրանքային անվտանգության բարձիկները։ Մի խոսքով, որևէ համակարգ գործարկելուց առաջ, առավել ևս՝ ընթացքում, հստակ պետք է կանոնակարգվեն առկա խնդիրները, հակառակ դեպքում, ինչպես այս, այնպես էլ այլ պարագաներում, նույնիսկ ճիշտ գաղափարը վերածվում է հանրության համար իսկական փորձանք:

 





Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին՝ Լոռու մարզը «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակումը տարածելու համարՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքըԳերմանիայի կանցլերը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ինՈւժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելիՀրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքումԵրգչուհի Աիդա Սարգսյանն անչափ գեղեցկացել է. նա անճանաչելի է դարձելԳիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է ոսկորները դարձնել ավելի ամուրԿրեմլը չի ​​բացառել, որ Պուտինի շփումը Թրամփի հետ մինչև նրա երդմնակալությունըՄինչև այսօր էլ Թուրքիան աչք ունի Գյումրու վրա. Տիրան Լոքմագյոզյան Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասինԲայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլիԹրամփը ատում է Զելենսկուն․ Комсомольская правдаՀայ գիտնականները նոր տվյալներ են ստացել՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համարՊահեր, որոնք պետք է բաց թողնել. հոգեբանի խորհուրդըW25 և W25 Flip ծալվող սմարթֆոնները․ ի՞նչ հնարավորություններ ունեն դրանքԻնչու էր Իլոն Մասկը աջակցում Թրամփին․ ReutersԴեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը․ Իրանի դեսպանՓաշինյանը շփվում է Մակրոնի և Օրբանի հետ՝ Բուդապեշտում (տեսանյութ)«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ինԱՊՀ-ում ամենաթանկ բենզինը Հայաստանում էՀՀ կառավարությունը հավանություն տվեց վեճերի խաղաղ կարգավորման կոնվենցիաների վավերացմանըՄասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը ցնցեց ամերիկացիներինՄեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն ՌուսաստանըՄեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք. Մոտան` «Չելսիի» դեմ խաղի մասին ՀՖՖ-ն` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մասին«Չելսիի» գլխավոր մարզիչը` «Նոայի» դեմ խաղի մասին.Դիտել եմ խաղեր այս թիմի մասնակցությամբ Օրվա խորհուրդ. նոյեմբերի 7Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ․ ԳալյանՈւՂԻՂ. Փաշինյանը Բուդապեշտում է․ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինԿոնֆերանցիաների լիգա. Այսօր` «Չելսի»-«Նոա», օրվա այլ հանդիպումներԿապանը և Իրանի քաղաքներն ապագայում իրար կկապվեն ուղիղ չվերթերովԷրդողանը տիկնոջ հետ մեկնել է ՀունգարիաՄահացել է «Կոտրված լապտերների փողոցները» ֆիլմի դերասանուհի Լեյլա ԿիրակոսյանըՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանըՍկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարումՀայաստանն ու Մոնղոլիան հանում են մուտքի արտոնագրի պահանջըՆիկոլախունտան մինչ օրս չի էլ հասկացել, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Սերժ Սարգսյանն էրՀրազդանի կիրճում ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, , որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր. Հայկ ԴեմոյանԲիլ և Հիլարի Քլինթոնները Թրամփին հաջողություն են մաղթելԼարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԼույս չի լինի«Մա՛մ ջան, ես արժանի զավակ չեմ»․ Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը36 ժամ ջուր չի լինիՎերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է 295 ընտրական ձայն32-ամյա նորանշանակ նախարարի ունեցվածքը․ ինչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըԶելենսկու համար ամեն ինչ ավարտված է, այլևս չի լինի ռազմական օգնություն ԱՄՆ-ից. Եվրոպական փորձագետԵվրոպան քննարկում է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը. Financial Times«Հրապարակ». Լուլուի պաշտպանական ճառը ցնցել է ՔՊ-ականներին«Փաստ». Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top