ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը Հայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայր Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ալիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համար ԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ) Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա Հակոբյանին Ովքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.am Հայաստանից հեռացել է 20 366 մարդ, կրճատվել՝ 16 900 աշխատատեղ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) «Ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող քաղաքացին և սահմանին ցրտին կանգնած զինվորը նույն հերոսներն են» (տեսանյութ)

Սարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։ Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը: Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը: Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում:

Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվեց նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը: Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 





ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստըՀայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայրԼուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՀայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտումԱլիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համարԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ)Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա ՀակոբյանինՈվքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.amՀայաստանից հեռացել է 20 366 մարդ, կրճատվել՝ 16 900 աշխատատեղ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)«Ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող քաղաքացին և սահմանին ցրտին կանգնած զինվորը նույն հերոսներն են» (տեսանյութ)Թոշակները չեն բարձրանալու. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Եթե մարդիկ թանգարան չեն գնում, ինչո՞ւ է պետք թանգարանին գումար տալը. ֆինանսների նախարար (տեսանյութ)Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է եկել Թուրքիայի 9 810 քաղաքացի, որոնցից 190-ը չեն վերադարձել․ «Փաստինֆո»2025-ին Պն-ի համար նախատեսվում է 664․7 միլիարդ դրամ, որը 110 միլիարդով ավելի է այս տարվա բյուջեից (տեսանյութ)Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել՝ Բաքվում COP29-ի անցկացման դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 12Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինիՋուր չի լինիՀրատապ. ԱԺ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)Հայաստանը COP29-ին ընդառաջ ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը․ ՀաջիևԱստղագուշակ՝ նոյեմբերի 12-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆախարարը վարչապետին «իմաստուն» անվանեց, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»«Հրապարակ». Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել«Փաստ». Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը»«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը»Գնալով ակնհայտ է դառնում, որ ռուսական ուժերը բոլորովին այլ մասշտաբի խնդիր են լուծում (Քարտեզ)«Հրապարակ». Աննա Գրիգորյանի եղբորն ազատել են աշխատանքից«Փաստ». Երկերեսանիության «լակմուսի թուղթը»«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով«Հրապարակ». Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի«Փաստ». Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները«Ժողովուրդ». Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս ԹորոսյանըՇոլցը հեգնանքով արձագանքեց Մասկի «Օլաֆը հիմար է» արտահայտությանըՌուսները խորը ճեղքում են իրականացրել հարավդոնեցկյան ճակատումBloomberg. Ուկրաինան հաշտվել է տարածքների վերադարձի անհնարինության հետՄոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել ՄարտիրոսյանՇամպինյոններն օգնում են նիհարել«Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ինՀայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեցին այլ մարդու. ՏիկնիզյանԹրամփը տեղեկատվություն է հրապարակել համաշխարհային առաջնորդների հետ իր հետընտրական զրույցների մասին․ Պուտինը ցուցակում չկաՈւինսթոն Չերչիլի առանձնատունը վաճառքի է հանվել 19,5 միլիոն ֆունտ ստեռլինգովՌԴ Դաշնության Խորհրդի փոխնախագահը կժամանի ՀայաստանԱդրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինԱշխատանքաին տարին կսկսվի՞ հունվարի 3-իցԻնչու պետք է աղ ցանել վերքերի վրաՏիգրան Բարսեղյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top