Ֆեյխոայի օգտակար հատկությունները
ՀասարակությունՖեյխոան շատ օգտակար է աղիքների և ստամոքսի համար: Այն օգնում է փորկապության և ավելի լուրջ խանգարումների, ինչպես օրինակ ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում: Այն օգնում է որովային փքվածության դեպքում:
Ֆեյխոան նվազեցնում է հիպերտոնիայի վտանգը, այս պտուղը հարուստ է կալիումով: Այս պտուղը պարունակում է մոտ 11 մգ կալիում և միայն 7 մգ նատրիում: Այն օգնում է կարգավորել արյան ճնշումը:
Ֆեյխոայի մեջ առկա վիտամին C և B6, ինչպես նաև մեծ քանակությամբ կալիումը չափազանց կարևոր են սրտի առողջության համար:
Ամեն օր մեկ հատ ֆեյխոա ուտելու դեպքում, դուք կամրապնդեք ձեր իմունային համակարգը: Այն հայտնի հակաօքսիդիչ է, որը մեծացնում է մարմնի կարողությունը դիմադրելու վիրուսներին:
Այն բարելավում է հիշողությունը, օգտակար է հղիներին: Այն պետք է օգտագործեն նաև յոդի պակասով տառապող մարդիկ:
Ֆեյխոայի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի բջիջների աճի ռիսկը` դրանով իսկ պաշտպանելով մարմինը քաղցկեղի տարբեր ձևերից:
Այն նաև օգնում է նիհարելուն: Այն հագեցնում է մարդու սովը և քիչ կալորիականություն ունի: