Իսրայելական բանակը լռվել-մնացել է Լիբանանի սահմանին. առավելագույն առաջխաղացումն ընդամենը 2,5 կմ է. Իրանական աղբյուր (Քարտեզ) Իրավիճակը Կուրսկի շրջանում կրիտիկական է. Ուկրաինական աղբյուր (Քարտեզ) Գերմանիայում կվադրոբինգորներ հաստատ կան (Տեսաքնյութ) Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին Դավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարը ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ 71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Հարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ Դեմոյան

Ներքաղաքական

 
Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը «բռնակցել» տերմինով ներկայացնելու ձեւակերպումը կենթարկվի վերանայման, եւ կվերաթողարկվի արդեն փոփոխված տարբերակը։

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր ստեղծված տարբերակի հետ կապված անհանգստություններին ու մտահոգություններին, որոնք վերաբերում են թեմաներից մեկում «բռնակցում» բառն օգտագործելուն՝ նշել էր, որ այս պահին դասագրքի արդեն խմբագրված տարբերակն ուղարկվել է դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը գրքի փոխված տարբերակը կտեղադրի կայքում, եւ այդ նոր փոփոխված տարբերակը կուղարկվի տպագրության։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է եղել «Արեւելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» ձեւակերպմամբ։ Թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դասագրքում խեղաթյուրվում են 18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:


— Հայոց պատմության վերոնշյալ շրջանում «բռնակցում» եզրույթը կիրառելը ինչպե՞ս կբնութագրեք:


— Այդտեղ, կարծում եմ՝ հեղինակի ցանկությունն այնքան չի եղել, որքան եղել է ինչ-որ ուժերի ցանկությունը` որոշակի ինտրիգ ստեղծելու նոր դասագրքի հետ կապված: Այդ ինտրիգի իմաստը շատ պարզ է: Ինչպես ասում են՝ դա այբուբեն է քարոզչական պատերազմների մեջ, երբ դու մի աղմուկ ես ստեղծում մեկ այլ թեմայի շուրջ՝ մոռացության տալով մնացած բազում այլ թեմաներ: Այդ ոճով են աշխատում այսօրվա իշխանությունները, կամ այն ուժերը, որոնք խորհրդատու են հանդիսանում:
Այժմ գալով 8-րդ դասարանի դասագրքին՝ պարզից էլ պարզ է, որ հենց նման մի աղմուկի էին իրենք սպասում, որպեսզի 7-րդ դասարանի դասագրքի թեման նաեւ մոռացության մատնվի:

Երբ 8-րդ դասարանում առկա հնարավոր սխալները, ինչպես նաեւ անճշտություններն ու խայտառակությունները՝ բոլորը պարփակվեն եւ միատեղվեն մեկ բառի շուրջ: Իհարկե, դա սխալ է գիտականության առումով, ինչպես նաեւ բոլոր առումներով քննության չի առնվում, եւ ոչ էլ նորարարական իր խոսքը հեղինակը կարող է արդարացնել: Սխալ է եւ հակագիտական, եւ ես կարծում եմ, որ դասագրքի մեջ նման տերմին ներմուծելը ու դրա շուրջ կրքեր բորբոքելը՝ դա, մեղմ ասած, ժուլիկության հերթական դրսեւորում է: Մենք տեսնում ենք, որ հեղինակի մոտ շատ լավ է ստացվում սխալներն ուղղել, հիմնավորել, որ դրանք արդեն տեսել են եւ այլն, եւ այլն:

Այժմ այդ «բռնակցման» հետ կապված եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ դա հակագիտական է, սակայն իմաստն այն էր, որպեսզի դրանով ուշադրություն շեղվեր, եւ տեսնում ենք, թե ինչպիսի բարձրաստիճան վերաբերմունք ցուցաբերվեց «բռնակցում» բառի շուրջ:

Նույնիսկ ռուսական կողմը պաշտոնապես արձանագրեց, եւ դրանով ամեն ինչ կարող ենք ասել, որ իր տեղն ընկավ, քանի որ այդ բառը հենց դրա համար էր ներմուծվել դասագրքի մեջ, որպեսզի ռուսական կողմին հնարավորություն ընձեռվեր հայկական կողմին ուղղված եւս մեկ անգամ ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել, որպեսզի հայկական կողմը չհիշեցնի խաղաղապահների ոչ խաղաղապահ գործունեության մասին, ինչպես նաեւ շրջափակման մասին:


— Եթե շարժվենք գրքի հեղինակի տրամաբանությամբ՝ ստացվում է, որ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը ե՞ւս բռնակցողներից մեկն էր՝ իր անձնվեր պայքարով:


— Հիմա տեսեք, եթե խոսում ենք Ներսես Աշտարակեցու կերպարի մասին՝ կրկին մենք բերում ենք շատ լուրջ գիտական հարց եւ դրանով հանդերձ մեկ դասագրքի մեջ ուզում ենք քննարկել, սակայն փորձենք հասկանալ, թե ո՞ւմ կողմից է սա արվում: Ինչ-որ մի հեղինակ, ով Հայոց պատմությանը նույնիսկ չի մասնագիտացել: Ինքն այժմ ուզում է, որպեսզի իր բոլոր գրածները դասագրքի էջերում (ոչ թե գիտական հոդվածում, կամ մենագրության մեջ, կամ էլ ատենախոսության) մենք դարձնենք մասնագիտական քննարկման առարկա, ինչը ես ինքս չեմ անում, քանի որ դա շատ մեծ ճոխություն կլինի հեղինակի՝ նույն Սմբատ Հովհաննիսյանի համար, որպեսզի ես ինքս քննարկեմ նրա ամեն մի բառն՝ այն էլ դասագրքի մեջ:

Ներսես Աշտարակեցին, գիտենք, թե ինչ մեծ տեսլականի տեր մարդ է եղել (ի դեպ, այս տարի լրանում է Ներսիսյան վարժարանի 200-ամյակը), բայց մենք գիտենք, որ այդ տեսլականը եկավ մի պահ խանգարեց ռուսական կայսերապաշտությանը: Մենք բոլորս էլ գիտենք, չէ՞, թե իրեն ինչու արգելեցին: Մարդ, որը զինեց առաջին ռազմական ուժերը, մարզեց Թիֆլիսում 1827 թվականին եւ նպաստեց ռուսական ներթափանցմանն այս տարածաշրջան: Ի վերջո, նրա ծրագրերը հայկական պետականություն վերականգնելու, ազգային ինքնություն ամրացնելու՝ եկավ եւ բախվեց ռուսական կայսերապաշտության հետ, եւ իրեն աքսորեցին:

Այս մասին, իհարկե, չի գրում, կամ հպանցիկ կերպով է անդրադառնում հեղինակը, սակայն այդ դասագրքի մեջ բավական շատ բացթողումներ կան հայկական ինքնության, հայկական պատմության դրվագների առումով:
Ես ինքս սպասում եմ, որպեսզի տպագիր տարբերակը գրախոսվեր, քանի որ էլեկտրոնային տարբերակը հրապարակելուց հետո՝ իրենք շատ հանգիստ կարող են ասել, որ դիտողություններն արդեն ուղղվել են էլեկտրոնային տարբերակով: Այժմ պետք է նշեմ նաեւ այն մասին, որ իմ գրախոսությունը, որը ես պատրաստել էի՝ մի փոքր կվերանայեմ արդեն տպագիր տարբերակի վրա եւ կհրապարակեմ:


— Պարոն Դեմոյան, իսկ այս դեպքում ի՞նչ բռնակցման մասին կարող է խոսքը լինել՝ եթե այդ ժամանակ, որպես պետական միավոր, Հայաստան չկար:


— Ես ասում եմ, որ դա հակագիտական է: Սմբատ Հովհաննիսյանը բոլոր առումներով այդ բառն այնքան արհեստական կերպով է ներմուծել, որ ես կասկածում եմ, որ դա իր հեղինակայինն է: Հիշենք, որ 7-րդ դասարանի դասագրքի ժամանակ ինքն ասում էր, թե պատմական վիճելի հարցերը՝ դասագրքի տիրույթում տեղ չունեն: Հիշում ենք, չէ՞, որ այդպիսի բան է նա ասել, եւ դա, ասես, դարձել էր զենք: Այժմ նա ամենավիճելի հարցը բերել է հենց դասագրքի ուղղությամբ (ինքն իր խոսքին հակասել է՝ մեղմ ասած):


Հիմա ես չեմ ցանկանում Սմբատ Հովհաննիսյանի ինչ-որ գրած դասագիրքը մեկնաբանել: Հարցն այստեղ Սմբատ Հովհաննիսյանը չէ, նա ընդամենը ստորին օղակն է: Հարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը, որը չգիտեմ, թե ի՞նչ կենդանու համառությամբ՝ շարունակում է պնդել, որ այդ գրքերը պետք է մնան՝ անկախ նրանից անգամ, որ դա աղբ է, խոտան է, հաշվի չառնելով նաեւ այն, որ դրա մասին գրում են շուրջ հարյուրից ավել պատմաբաններ: Ի դեպ, այստեղ նաեւ հատկանշականն այն է, որ ինքն այդ պատմաբաններին տալիս է ձեւակերպում՝ ինչքան հայտնի եւ անհայտ պատմաբան, որ կա: Դա մի փոքր փողոցային խոսելաոճ է, այլ ոչ թե նախարարի, որը պատասխանատու է գիտության եւ մշակույթի համար:


Հիմա վերին օղակը՝ դա նույն վարչապետն է, որը խոստանում է ծայրից ծայր կարդալ այդ դասագիրքը եւ կարծիք հայտնել: Ես չգիտեմ՝ լրագրության ֆակուլտետը չավարտած անձը ո՞նց կարող է պատմության դասագիրքը ծայրից ծայր կարդալուց կարծիք ունենալ: Միգուցե ասեր որպես ծնող, որ իր երեխաները պետք է սովորեն, բայց քանի որ կա այսպիսի «հրաշք» Ժաննա Անդրեասյան անունով, ապա կարծում եմ, որ այստեղ ավելորդ է անգամ լսելը Նիկոլ Փաշինյանի կարծիքը:


— Իսկ այս հարցին լուծում տալու համար՝ ի՞նչ է անում մեր պատմագիտական հանրույթը:


— Ես որքան գիտեմ՝ Պատմության ինստիտուտը պատրաստել է, բայց դեռեւս չի հրապարակել իր դիտարկումներն ինչ-ինչ պատճառներով: Իրենց ներկայացուցիչն ասաց, որ նույնիսկ դատական կարգով են ցանկանում հարցին անդրադառնալ, քանի որ իրենց կարծիքն ինչ-որ ձեւով հայտնվել է Սմբատ Հովհաննիսյանի ձեռքում, որը եւս մեկ անգամ ապացուցել է (թերեւս, եթե հավատանք այդ հրապարակմանը, որը հանրային հարցազրույց էր), որ Սմբատ Հովհաննիսյանն իր հերթական ժուլիկ գործարքն է կատարել:

Իրեն տվել են այդ սխալները, մի մասն ինքն արդեն անցկացրել է եւ տպագրել է՝ որպես մաքրագրված օրինակ: Այո, սա արդեն սեւ թուղթ է, հասկանու՞մ եք, ամեն մի գիտնականի համար, որ այսպիսի աղմուկի մեջ է ներքաշվում: Ինքը կարող է մտածում է, թե այնքան հզոր է, որ կարող է իշխանական մեծ հովանավորությամբ հակադրվել ամբողջ գիտական համայնքին, որը միատարր չէ, քանի որ կան շահերի եւ տեսակետների, միջանձնային հարաբերությունների բախումներ, բայց Սմբատ Հովհաննիսյանն արդեն վաղուց ստացել է իր գիտնականի սեւ թուղթը: Այդքան բան կարող եմ ասել:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Իսրայելական բանակը լռվել-մնացել է Լիբանանի սահմանին. առավելագույն առաջխաղացումն ընդամենը 2,5 կմ է. Իրանական աղբյուր (Քարտեզ)Իրավիճակը Կուրսկի շրջանում կրիտիկական է. Ուկրաինական աղբյուր (Քարտեզ)Գերմանիայում կվադրոբինգորներ հաստատ կան (Տեսաքնյութ)Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերինԴավադրություններ պետք չէ փնտրել․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում, ով կլինի հաջորդ Արդարադատության նախարարըՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա ՏոնիկյանըԹուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կաԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումըՀամաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրըԻրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներ Անհեթեթ գոլ խփեցին, որը չպետք է լիներ.Բյարտալիդը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին Պուտինը հաստատել է, որ շուտով Կազանում կհանդիպի Էրդողանի հետ. ՊեսկովԻմ տան ճրագը մարեցին. մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրումՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալՄանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցիԲռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան․ ԹումասյանԱտլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ)Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկապղծության մեջ կասկածվող ուսուցիչը կալանավորվել էԱրեգակի կողմից արտանետված պլազմայի հսկայական ամպը թռչում է դեպի Երկիր Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումըՄինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ. Ռոբերտ Քոչարյան Խնձորի քացախ՝ նիհարելու արդյունավետ եւ էժան միջոցՀոկտեմբերի 11-ին սարսափելի երկրափոթորիկ է մոտենում Երկրին․ ի՞նչ կզգան մարդիկՄանդատդ դի՞ր, ընդդիմադիր․ Արմեն ԱշոտյանԻրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. ԼավրովՓաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊՊրոֆեսոր Չարչյանը օստեպորոզի զարգացման մասինԴատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամՊուտինը կհանդիպի Իրանի նախագահի հետՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազությունՆարեկ Տերյանն ազատման դիմում է գրելԵկել եմ, որ չմտածեն՝ վախեցել եմ, չեմ ներկայացել․ Ռոբերտ ՔոչարյանԳազ չի լինիԳուցե  Աստված ների, որ անգամ այսքան   անաստված ենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՋուր չի լինելու․ հասցեներՀոկտեմբերի 11. Օրվա խորհուրդՎաղը Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱԱստղագուշակ՝ հոկտեմբերի 11-ի համար«Իրավունք». Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»«Հրապարակ». Արժե՞ր դրա համար պատվաստվել. Նախարարը ո՛չ հղի է, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցականՈւկրաինական բանակը եւս ծանր մեկ հարված ստացավ, այս անգամ` Կուպյանսկում (Քարտեզ)«Հրապարակ». Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներինՇՏԱՊԵՔ «Աստղիկ» բկ-ն շարունակում է առողջապահական ճկուն քաղաքականությունը«Իրավունք». Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անելԳիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել ենՕդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 4-8 աստիճանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода