ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ ԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ Մոսկվայում Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան Ես վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. Լոքմագյոզյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան Բրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition «ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ոչնչացրել ենք Հասան Նասրալլային ու նրա իրավահաջորդին․ Նեթանյահու Իրականում Փաշինյանին հեծանիվ վարելիս ուղեկցում են էլ ԳԱԻ, էլ շտապօգնություն, էլ ջիպեր՝ մոտ 10 ավտոմեքենա․ Քրիստինա Նազարյան (տեսանյութ)

Հայաստանում նկարահանվում է «Դարի գտածոն» ռուսական ֆիլմը

Շոու բիզնես

Առեղծվածային Հայրավանքի մոտ՝ մոգական Սևանի ափին, «Դարի գտածոն» ֆիլմի ստեղծագործական թիմը պատրաստվում է հերթական դուբլին։ Սպասվում է արկածային կատակերգություն, որի երիտասարդ գիտնական հերոսուհուն Հայաստան է բերել պատմական առեղծվածը՝ հայկական հնագույն ձեռագրերում թաքնված գլուխկոտրուկը բացահայտնելու ցանկությունը։

«Դարի գտածոն» աշխատանքային անվանումով ռուսաստանյան ֆիլմի մեծամասնությունը նկարահանվելու է Հայաստանում։

«Մենք նկարահանումները սկսել ենք Երևանում, շարունակել՝ Սևանում, հետո նԼոռիում, Գյումրիում, և կրկին վերադարձել Երևան։ Շատ հետաքրքիր ու սիրուն վայրերում ենք լինելու, հույս ունեմ, որ գեղեցիկ էֆեկտներով այդ ամենը ցույց կտանք։ Հուսանք այն հետաքրքիր կլինի ոչ միայն մեր ռուս հեռուստադիտողների, այլև հայերի ու ամբողջ աշխարհի համար։

Այս գաղափարն առաջացել է Վիկտոր Սողոմոնյանի մոտ։ Նա այս մտահաղացումը Ռոմա Կանտորի և մեզ հետ համատեղ ստեղծել ու իրականացնում է։ Մենք ընկերություն ենք, որը թեև մեծ փորձ ունի, բայց այս աշխատանքը Հայաստանում մեզ համար դեբյուտային է։ Եթե մի ժամանակ գալիս էինք որպես զբոսաշրջիկ, հիմա եկել ենք, որ իրականացնենք մեր ստեղծագործական մտահղացումները։ Անկեղծ ասած՝ կարևոր էր հասկանալ, թե այստեղ ով կարող էր մեզ համար դառնալ գործընկեր, ում հետ կարող ես այս պատմությունը ստեղծել։ Այդ ընկերությունը դարձավ Alpha Cinema Production-ը։ Նրանք պրոֆեսիոնալ, փորձառու մարդիկ են, որոնք օգնեցին մեր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի երևույթների վրա, որոնք մեզ աննշան ու անկարևոր էին թվում։

Նրանց հետ սկսել ենք նախապատրաստական աշխատանքներն այս տարվա մարտ-ապրիլին։ Չնայած հեռավորությանը, որը թեև շատ մեծ չէր, բայց խնդրահարույց էր, մենք կարողացանք գտնել այն սիներգիան, որը մեզ հնարավորություն տվեց իրականացնել նախապատրաստական աշխատանքները։ Նկարահանումների փուլին անցանք առանց բարդությունների, այդ գործընթացն այնպես էր կազմակերպված, որ դժվարությունները որևէ կերպ չազդեցին ստեղծագործական փուլի վրա, ինչի համար գործընկերներից շնորհակալ ենք»,- «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է «MEM Cinema Production»-ի արտադրության տնօրեն Եվգենի Կազակովը։

«Դարի գտածոն» կոմեդիայի տարրերով արկածային ֆիլմ է՝ բաղկացած 8 սերիայից։ Նախագիծը մեծ է, կան և՛ ռուս դերասաններ, և՛ դերասաններ Հայաստանից։

Օգոստոսի սկզբից Okko առցանց կինոթատրոնը, «Originals Production» պրոդյուսերական կենտրոնը և «MEM Cinema Production»-ը հայտարարել են 8 մասից բաղկացած արկածային կատակերգական դետեկտիվի նկարահանումների մեկնարկի մասին՝ «Դարի գտածոն» աշխատանքային վերնագրով։

Ռուսական MEM-Production պրոդյուսերական ընկերության տեղական գործընկերը հայկական Alpha Media House ընկերությունն է (Alpha Cinema Production մասնաճյուղ), որը կազմակերպել է նկարահանումների նախապատրաստումն ու մեկնարկը։

«Դարի գտածոն»-ն ստեղծել են հանրահայտ «Ստրուկը» (պրոդյուսերներ՝ Թայմուրազ Բաձիև, Դավիթ Ցալլաև), «Համաճարակ», «Արծաթե չմուշկներ», «Վարպետը և Մարգարիտան» (սցենարի հեղինակ՝ Ռոման Կանտոր) և քաղաքական դետեկտիվ ժանրի «Դեսպանատուն», «Վարշավա 21» (պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյան) ֆիլմերի հեղինակները:

Նոր սերիալը նկարահանելու է ռեժիսոր Սեմ Լիտովչինը («Համալսարան. 13 տարի անց», «Գայթակղություն»), իսկ օպերատորն Անդրեյ Դանիելյանն է («Ամեն ինչ կկարգավորեմ», «Կարմիր 5):

Ռուսական առաջին high-end սերիալը, որն ամբողջությամբ կնկարահանվի Հայաստանում, կթողարկվի 2025 թվականին:

Ֆիլմի հերոսները՝ երիտասարդ գիտնական Դիանա Աճառյանը (Դարյա Ուրսուլյակ) և երիտասարդ տաքսու վարորդ Ավետը (Արամ Վարդևանյան), փնտրում են հայկական հնագույն ձեռագրերից մեկում զետեղված երկհազարամյա առեղծվածի՝ ռեբուսի լուծումը: Նրանք պետք է անցնեն երկրի հայտնի եկեղեցիներով և վանքերով, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային երթուղիներով՝ փորձելով լուծել պատմական հանելուկը։ Նրանց հակադրվում է միջազգային սինդիկատը, որի ներկայացուցիչները, ժամանելով Հայաստան, պատրաստ են ամեն ինչի, միայն թե առաջինը դիպչեն «Աստծո մասնիկին» և իմանան նախահայր Նոյի կնոջ անունը։

Ութ մասից բաղկացած սերիալի նկարահանումները տեղի կունենան Հայաստանում 2024 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Ֆիլմն իր ժանրային առանձնահատկություններով, ստեղծողների և դերասանների աստղային կազմով հավակնում է դառնալ բլոկբաստեր, որը որոշիչ կդառնա առաջիկա տարիներին Ռուսաստանից Հայաստան այցելուների համար զբոսաշրջային երթուղիների ընտրության հարցում։

 






ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՓՈՐՁԱՐԿԵԼԱՅՍՕՐ-ՎԱՂԸ ՇԱՏ ԲԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ ՄոսկվայումՈրտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ ՎրթանեսյանԵս վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. ԼոքմագյոզյանՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյանԲրազիլական ընկույզներն օգտակար են աղիների համար. Journal of Nutrition«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչնչացրել ենք Հասան Նասրալլային ու նրա իրավահաջորդին․ ՆեթանյահուԻրականում Փաշինյանին հեծանիվ վարելիս ուղեկցում են էլ ԳԱԻ, էլ շտապօգնություն, էլ ջիպեր՝ մոտ 10 ավտոմեքենա․ Քրիստինա Նազարյան (տեսանյութ)Ինչ անակնկալ են մատուցել Մոսկվայում Փաշինյանին«Ռեալի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստըՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա WTA-1000. Էլինա Ավանեսյանը պարտություն կրեցՂազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. ՏոկաևՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի ՊեսկովԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. ՊուտինԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթերՓաշինյանն ու Ալիևը հայտնել են, թե «երբ կստորագրեն» խաղաղության պայմանագիրըՀՀ-ն պատրաստ է պարզեցված ընթացակարգերով բացել Ադրբեջանի հետ ճանապարհը. ՓաշինյանՄենք պատրաստ ենք այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. ՓաշինյանԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքըՓաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ՌԴ մի շարք պաշտոնյաների բառապաշարի վերաբերյալ«Պապիկի նման երգում է». Տիգրան Ասատրյանի թոռնիկի նոր տեսանյութըԿոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումըԹուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանինԵս հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին.ԼՈՒՐԵՐ․comԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Ալիևն ու Փաշինյանը նստել են իրար կողքիՇՏԱՊ. Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածելԱլիևի օգնականը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի ՍահմանադրությունիցՀայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր ՊուտինըԱստված ինձ համար արցախցի է, Արցախը՝ Աստված. Արթուր ԽաչենցՄեզ համար ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները. Պուտինը՝ ԱՊՀ նիստի բացմանըՀայտնի պիցցերիաների ցանցի ակնարկ-կատակը` Էրիկ տեն Հագին (ֆոտո)Դեշամը մեկնաբանել է Մբապեի հետ կապված սկանդալը Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրներըՖարերյան կղզիներ - Հայաստան խաղը սպասարկող մրցավարներըԼավրովը Միրզոյանին հարցրել է, թե արդյոք Հայաստանում կան «կվադրոբերներ»Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը. ՊեսկովՀերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնումԾնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորենԻնչ վնասներ է կրել «Դոմուս»-ը. ՔԿ-ն մանրամասնել էԲյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ովԱդրբեջանը մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի նախագծերըՀոկտեմբերի 13-ին Հանրապետության հրապարակում կրկին համերգ էԻսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարարԳլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամՌուս բլոգերները ծաղրել են ՀԱՊԿ-ից անընդհատ դուրս փախչող և Պուտինի մոտ վազող Փաշինյանին (տեսանյութ)Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում ձեր ձեռքերը․ Կարեն ՔոչարյանԲագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода