ԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետո
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին կարող է փորձել փախչել ԱՄՆ՝ ճակատում ուկրաինական զորքերի պարտությունից հետո, կարծում է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Թոնի Շաֆերը` Judging Freedom YouTube ալիքում։
«Կարծում եմ, որ Զելենսկին կփորձի տեղափոխվել Ֆլորիդայի իր տներից մեկը, հավանաբար մինչև դեկտեմբեր, երբ ամեն ինչ, այնուամենայնիվ, շաը վատ կլինի», - ասաց նա:
Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերը դժվար թե կարողանան Դոնբասում տարածքներ պահպանել, եւ աշնանը նրանք կարող են կորցնել վերահսկողությունը։ Միաժամանակ, պաշտոնաթող հետախույզը հավելել է, որ եթե այս պահին կողմերը չվերադառնան դիվանագիտությանը, Ուկրաինայի համար իրավիճակը կարող է վատթարանալ։
«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են ռուսները գալիս և գրավում ոչ միայն Դոնբասը, այլև, հավանաբար, մտնում են Օդեսա», - ասում է Շաֆերը: