Գյումրիի արտահերթը՝ լակմուսի թուղթ ԱԺ արտահերթի համար Գրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. Ambebi ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում Կհրապարակվեն ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով առարկությունների վճիռները ԱՄՆ-ի և Իսրայելի նախագահները կհանդիպեն Կուրախովոյի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա. Ռուբինյանը՝ ընդդիմությանը Եթե մարդը շատ վարկեր ունի՝ դա չի նշանակում, որ սոցիալական վիճակը վատացել է, այլ՝ հակառակը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ) ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը Հայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայր

Մանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքից

Հանդիպում

Արմավիրի Նալբանդյան համայնքի բնակիչները ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից:  Համայնքի բնակիչներից 41-ամյա Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը եւ հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը: Ընդ որում՝ զինված Մանուկ Մարգարյանին հաջողվել է վնասազերծել դեպքից միայն ժամեր անց՝ ուշ գիշերին: Նա ձերբակալվել եւ ներկայացվել է Քննչական կոմիտե: Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Ինչ է կատարվել Նալբանդյան համայնքում եւ ինչու «Իրավունք»-ը պարզել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԻՑ, ով նույնպես այս համայնքից է: Նա նշեց, որ ժամեր շարունակ մեծ թվով ոստիկաններ կային համայնքում, իրավիճակը խիստ լարված էր, քանի դեռ Մանուկ Մարգարյանին չէին հայտնաբերել:

— Պարոն Իսայան, ճանաչո՞ւմ էիք Մանուկ Մարգարյանին: Սպասելի՞ էր, որ նա կարող է նման քայլի դիմել:

— Մարգարյանները շատ հարգված ու ընտիր ընտանիք են եղել գյուղում. արարող, ստեղծող մարդիկ են: Նալբանդյան համայնքում երբեւէ որեւէ վեճի կամ միջադեպի անգամ մասնակից չեն եղել՝ բացառությամբ մի դեպքի, որ 2001 թվականին Մանուկի եղբայրը՝ Հակոբը, որը դեռ երեխա էր, անփություն էին արել, նստեցրել էին ղեկին, ինքն էլ պատահմամբ հորեղբորս տղային գցել էր մեքենայի տակ: Սա միակ միջադեպն է եղել Նալբանդյան գյուղում, որի հետ կապված իրենց անունը շոշափվել է: Իսկ այն, ինչ կատարվեց հիմա՝ սեպտեմբերի 7-ին, աբսուրդ է: Չկա այդպիսի բան, որով կարող եմ Մանուկի արածն արդարացնել: Ոստիկանությունը համարվում է իմ ու ձեր առօրյայի քաոսային իրավիճակները վերացնողը: Ու էական չէ՝ Մանուկը իմ գյուղից է կամ ում տղան է: Գործածվել է ապօրինի զենք, խլվել է կյանք, ուրեմն՝ կա քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ, որոնք պետք է կիրառվեն: Ուղղակի շատ եմ ափսոսում: Անկեղծ ասած, Մանուկից երբեք չէի սպասի: Իր մեջ նմանատիպ ագրեսիա երբեք չեմ տեսել: Նա ընտիր գյուղատնտես է, հողին նվիրված երիտասարդ, շատ ընտիր դեղձի այգիներ ունի: Երբեմն գնում էինք իրենց այգիները՝ տեսնելու, թե ինչ սուպեր ու օրինակելի գյուղատնտես է, ինչպիսի տնկարաններ է հիմնում, ինչպես է կռացած պատրուս անում, բերքը հատիկ-հատիկ մշակում: Իրոք, շատ եմ ցավում:

— Իսկ ի՞նչ են պատմում համագյուղացիները գուցե կա՞ր ինչ-որ բան, որը Մանուկ Մարգարյանին դրդել է որոշակի քայլերի:

— Ըստ շրջանառվող լուրերի, վերջերս Մանուկի եղբայրը՝ Հակոբը եւ նրա կինն անցնում էին թմրանյութի վաճառքի գործով: Եթե չեմ սխալվում, ասում են՝ այդ գործը դեռ քննչականում է կամ գուցե արդեն գնացել է դատարան: Այդ դեպքից հետո՝ Մանուկը կորցրել էր իր հոգեկան հավասարակշռությունը: Նա չէր սպասում ընտանիքին այդ կարգի հարված: Բայց, միեւնույն է, Մանուկը միշտ հարգանքով է եղել բոլորի հանդեպ: Էլի եմ ասում՝ շատ համեստ, խելոք ընտանիք են: Ափսոսում եմ, որ Մարգարյաննների գերդաստանն այսպիսի հարված ստացավ:

— Իսկ ի՞նչ կասեք սպանված ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանի մասին:

— Շատ կարգին տղա էր, օրինակելի ընտանիքի զավակ, օրինակելի հայր, սիրված ընկեր: Արեւիկ համայնքից էր, գյուղապետի հորեղբոր փեսան էր: Չեմ ուզում հավատալ, որ Հայրոն մահացել է: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ամբողջ ոստիկանության համակարգին՝ ի դեմս Արմավիրի ոստիկանության եւ ծառայակից ընկերների, որ Հայրոյի նման նվիրված ոստիկան գնաց իրենց թիկունքից, գնաց ամբողջ հոկտեմբերյանցիների թիկունքից: Սիրտս անկեղծորեն ցավում է, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու բոլորս, նրա նման տղու պակասը մենք ունենալու ենք:

— Ի վերջո, որեւէ վարկած շրջանառվո՞ւմ է, թե բուն պատճառն ի՞նչ է եղել, որ Մանուկը զինված սկսել է կրակոցներ արձակել:

— Ըստ ինձ հասած տեղեկությունների, ոստիկանությունը ինֆորմացիա է ստացել, որ Մանուկի մոտ ապօրինի զենք-զինամթերք կա, եկել էին դրա հետեւից: Երբ մոտեցել են, արձակվել է ավտոմատ տիպի հրազենից կրակոցներ, որի հետեւանքով Հայրապետ Ստեփանյանի ստացած վերքը կյանքի հետ ուղղակի անհամատեղելի է եղել: Իսկ Արթուր Այվազյանը, որը Հոկտեմբերյանի շրջանի Արգավանդ համայնքից է, ստացել է մարմնական ծանր վիրավորում: Ընդ որում, միայն Հայրապետ Ստեփանյանն ու Արթուր Այվազյանը չեն եղել, այլ եղել է ոստիկանական խումբ:

— Բայց եթե ոստիկանական խումբ է եղել, իրականացվել է կոնկրետ օպերացիա, ինչպե՞ս է Մանուկին հաջողվել փախչել:

— Նախ իր մոտ եղել է ավտոմատ եւ երկրորդ՝ դեպքը տեղի է ունեցել տնամերձ հողամասով՝ անբնակելի տարածքում՝ մի վայր, որին Մանուկը շատ ընտիր տիրապետում է: Եվ ամենակարեւորը՝ եթե ես էլ գնայի Մանուկին զինաթափելու խմբի հետ, ինքս էլ ոչինչ չէի նախատեսի, որովհետեւ նրան ճանաչելով՝ կասեի, որ նա չի դուրս գա քո հետ ավտոմատով կռիվ խաղալու: Ոստիկանության աշխատակիցներից գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Մանուկի հետ շփվել էին, նրան ճանաչում էին՝ եղբոր դեպքով պայմանավորված: Բոլորը նրա մեջ տեսնում էին դաստիարակված, ադեկվատ, լուրջ մարդու, ով հարգանքով է վերաբերում ոստիկանությանը, պատվին, շնորքին: Այսինքն՝ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Մանուկը կարող է կրակել: Դրա համար իրենք գուցեեւ չեն տեսել անհրաժեշտություն՝ «կալցիո» օպերացիա անելու: Ու առհասարակ, համայնքում ոչ ոք նրանից վատ բան, որեւէ ագրեսիա չի տեսել: Ավելին՝ չեմ բացառում, որ նրան ուղղակի ասելու էին՝ «Մանուկ ջան, ախպեր, կամավոր հանձնի այդ զենքը», այլ ոչ թե պառկեցնելու էին գետնին եւ այլն: Այնպես որ, կարելի է ենթադրել, թե ինչու է ոստիկանությունը, ժողովրդի լեզվով ասած՝ ավելի արխային եղել:

— Որպես իրավապաշտպան եւ որպես համայնքի ներկայացուցիչ՝ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ դասեր պետք է քաղել տեղի ունեցածից:

— Նախեւառաջ կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց տներում պահում են ապօրինի զենք-զինամթերք, իմանան, որ մի օր այդ զենքը կրակելու է, թող տանեն հանձնեն ոստիկանություն: Հորդորում եմ նաեւ չմոռանալ, որ ոստիկանությունն իմ ու քո, բոլորիս ընտանիքների անվտանգության, խաղաղ քնի, հասարակական կարգի ապահովման երաշխավորն է: Այն, որ այսօր վտանգված է ոստիկանի կյանքը, սա չափից ավելի մեծ ցավ է: Եվ վերջում ուզում եմ շեշտել՝ նալբանդյանցին մարդասպան չէ՛, ոստիկան սպանող չէ՛: Սա դեպք էր, որը հարված էր ամբողջ գյուղի հեղինակության ու պատվի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Գյումրիի արտահերթը՝ լակմուսի թուղթ ԱԺ արտահերթի համարԳրետա Թունբերգը պատրաստվում է գալ Հայաստան՝ ակտիվիստների հետ գործողություններ պլանավորելու. AmbebiԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառումԿհրապարակվեն ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով առարկությունների վճիռներըԱՄՆ-ի և Իսրայելի նախագահները կհանդիպեն Կուրախովոյի ջրամբարի ամբարտակը պայթեցնելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա. Ռուբինյանը՝ ընդդիմությանըԵթե մարդը շատ վարկեր ունի՝ դա չի նշանակում, որ սոցիալական վիճակը վատացել է, այլ՝ հակառակը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)ԱԺ–ն չընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստըՀայաստանում աշխարհի ամենամեծ` Շմիդտի աստղադիտակներից մեկը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հազվագյուտ գիտական ​​ժառանգության վայրԼուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՀայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտումՊրոֆեսոր Չարչյանը եւս մեկ բուժառուի պարգևեց առանց ցավի քայլելու հաճույքը. ԼուսանկարԱլիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համարԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ)Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա ՀակոբյանինՈվքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.amՀայաստանից հեռացել է 20 366 մարդ, կրճատվել՝ 16 900 աշխատատեղ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)«Ե՞րբ հասկացաք, որ տաքուկ աշխատասենյակում նստած եկամուտ ստացող քաղաքացին և սահմանին ցրտին կանգնած զինվորը նույն հերոսներն են» (տեսանյութ)Թոշակները չեն բարձրանալու. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Եթե մարդիկ թանգարան չեն գնում, ինչո՞ւ է պետք թանգարանին գումար տալը. ֆինանսների նախարար (տեսանյութ)Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է եկել Թուրքիայի 9 810 քաղաքացի, որոնցից 190-ը չեն վերադարձել․ «Փաստինֆո»2025-ին Պն-ի համար նախատեսվում է 664․7 միլիարդ դրամ, որը 110 միլիարդով ավելի է այս տարվա բյուջեից (տեսանյութ)Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել՝ Բաքվում COP29-ի անցկացման դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 12Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինիՋուր չի լինիՀրատապ. ԱԺ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը (տեսանյութ)Հայաստանը COP29-ին ընդառաջ ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը․ ՀաջիևԱստղագուշակ՝ նոյեմբերի 12-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆախարարը վարչապետին «իմաստուն» անվանեց, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»«Հրապարակ». Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով«Հրապարակ». Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել«Փաստ». Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը»«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. սպասում են «ՍՄՍ հաղորդագրությանը»Գնալով ակնհայտ է դառնում, որ ռուսական ուժերը բոլորովին այլ մասշտաբի խնդիր են լուծում (Քարտեզ)«Հրապարակ». Աննա Գրիգորյանի եղբորն ազատել են աշխատանքից«Փաստ». Երկերեսանիության «լակմուսի թուղթը»«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով«Հրապարակ». Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի«Փաստ». Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները«Ժողովուրդ». Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս ԹորոսյանըՇոլցը հեգնանքով արձագանքեց Մասկի «Օլաֆը հիմար է» արտահայտությանըՌուսները խորը ճեղքում են իրականացրել հարավդոնեցկյան ճակատումBloomberg. Ուկրաինան հաշտվել է տարածքների վերադարձի անհնարինության հետՄոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել ՄարտիրոսյանՇամպինյոններն օգնում են նիհարել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top