Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումը
ՀասարակությունԵթե ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Աֆղանստանի (օգտատերերի 3,9%), Թուրքմենստանի (3,5%) և Չինաստանի (2,4%) համակարգիչների օգտատերերը, ապա մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էին նույն երկու երկրները, բայց միայն Թուրքմենստանը (4,7%) առաջին տեղում էր, Աֆղանստանը (4,6%)՝ երկրորդում, իսկ Պարագվայը (3,8%) եզրափակում էր եռյակը։
Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա երրորդ եռամսյակում ընկերության ֆայլային հակավիրուսը գրանցել է 33 847 517 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 49 275 253։ Տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների ցանկի առաջին երեք տեղերն ինչպես 2023-ի հուլիս-սեպտեմբերին, այնպես էլ մեկ տարի առաջ գրավել են Թուրքմենստանը (49,40% և 46,48%), Եմենը (44,54% և 45,12%) ու Աֆղանստանը (40,48% և 44,18%)։