«Փաստ». Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել... օրենսդրությամբ անկախ ինստիտուտները
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թ. պատերազմից հետո մի որոշ ժամանակ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զգալի պասիվ էր: Սակայն վերջին շրջանում, բացի ամուսնուն գրեթե բոլոր պաշտոնական ու աշխատանքային այցերի ժամանակ ուղեկցելուց, բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում՝ թեմատիկ խոշոր միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ, զոհվածների ծնողների հետ հանդիպումներ և այլն:
Իհարկե, որևէ երկրում արտառոց ոչինչ չկա, երբ երկրի ղեկավարի կինը որոշակի ակտիվ գործունեություն է ծավալում: Սակայն այս պարագայում արտառոցը նման միջոցառումների ժամանակ Աննա Հակոբյանի «սվիտան» է: Բանն այն է, որ գրեթե բոլոր այդ միջոցառումներին նրան ուղեկցում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հաճախ՝ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Լրատվամիջոցները հաճախ են նշում այս եռյակի մտերմության մասին, սակայն այստեղ խնդիրը միայն զուտ կանացի ընկերությունը չէ:
Տեսեք, օրենսդրությամբ, դատախազական գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, իսկ ՄԻՊ-ն ընդհանրապես իշխանություններից ու պետական մարմիններից անկախ ինստիտուտ է:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում