ՔՊ-ն աշխատանքային փակ քննարկում է անցկացրել Տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը Պաշտոնական Երևանը ճանաչում է բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի. ՀՀ ԱԳՆ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ Փաստինֆո Լեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերին Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչ ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածը Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ

Դեռ կինո չեմ վերադառնա. Գեւորգ Գրիգորյանը փակագծեր է բացում

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի հյուրը դերասան ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ով հայտնի է ոչ միայն իր բազում հեռուստասերիալային դերերով, այլ նախեւառաջ իր հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Այսօր դերասանն ունի նոր եւ էքստրիմ հետաքրքրություն ու վերջերս է վերադարձել Հայաստան: Թե որտեղ էր եւ ինչ նվաճումներով է վերադարձել, պարզել ենք նրա հետ զրույցում:

— Երկու շաբաթ առաջ վերադարձա Ղրղստանից: Հրաշք, սիրուն երկիր է: Եվ, ընդհանուր առմամբ, շատ հետաքրքիր ճանապարհորդություն էր: Ասեմ, որ սարեր միշտ եմ սիրել: Առաջին անգամ պապիկիս հետ եմ սար բարձրացել՝ Իշխանասարը, այն ժամանակ դեռ 2-3 տարեկան էի: Այսինքն՝ փոքրուց սարերի հետ կապը եղել է: Սակայն ավելի պրոֆեսիոնալ մոտեցումով սկսվեց անցյալ տարի: Ընկերս՝ դերասան Դավիթ Հակոբյանը, Արարատ սարն էր բարձրացել: Իմացա այդ մասին ու ոգեւորվեցի: Այդպես սկսվեց:

— Փաստորեն, Էքստրիմի սիրահա՞ր եք:

— Ճիշտն ասած, ալպինիզմն իր մեջ պարունակում է էքստրիմալ զբաղմունք, բայց ես էքստրիմ չեմ փնտրում: Թե ինչ է, չեմ կարող ասել, մինչեւ հիմա այդ հարցի պատասխանը չունեմ անգամ իմ մեջ ձեւավորած: Գուցե նաեւ ինքդ քեզ հաղթահարելն է, որն անդադար է: Նաեւ այն է, որ մնացածին այդքան էլ հասանելի չէ, որովհետեւ երբ այդ բարձրությունից նայում ես մոլորակին, տեսնում ես, որ մարդու արածը չի երեւում վերեւից, ու բնությունը այնպիսին է, ինչպիսին կա, ինչպիսին ստեղծվել է:

Ո՞ր սարը հաղթահարեցիք, ինչպիսի՞ բարձրություն անցաք, եւ դա Ձեզ, ի վերջո, ի՞նչ տվեց:

— Սկզբից պլանավորված էր երեք սար՝ Պիկ Լենինա, Խան Տենգրի, Պիկ Պաբեդի: Առաջինը` Պիկ Լենինի սարն էր, որը չհաջողվեց հասնել: Եղանակը թույլ չտվեց անգամ փորձել, բարձրությունը 6300 մետր էր: Գագաթ բարձրանալու փորձ անգամ չեղավ, որովհետեւ մեկ մետր էր տեսանելիությունը՝ քամի էր, ձյուն: Այդտեղից իջանք ու տեղափոխվեցինք ուրիշ լեռնաշղթա, ուրիշ քաղաքում: Ուղղաթիռով գնացինք Տյան-Շան լեռնաշղթա, ու առաջին լեռը Խան Տենգրին էր, որը հաջող ստացվեց: Դրանից հետո անցանք արդեն Պիկ Պաբեդային: Ամենից դժվարը Պաբեդայի լեռնանցքն էր, որը միայն ինձ համար չէր դժվար, այլ ողջ աշխարհում համարվում է բարդ սար: Անգամ համարվում է բարդ Էվերեստից, բարդ է Չոգորիից: Վերջինս ամենաբարդն էր համարվում, բայց հիմա շատ զբոսաշրջիկների պատճառով սարն ամբողջապես մշակված է՝ պարաններ եւ այլն: Այսինքն՝ բարձրանալու համար ամեն բան հեշտացրած է, ու չորս մարզիկ Շվեցիայից անցյալ տարի բարձրացել էին՝ առանց թթվածին, իսկ այդտեղի բարձրությունը 8600 է, իր բարձրությամբ՝ Էվերեստից հետո երկրորդ սարն է համարվում: Այդ չորս մարզիկները Չոգորիից հետո գրեցին, որ ամեն դեպքում Պաբեդան ավելի բարդ է: Ի՞նչ տվեց, տվեց լեռնագնացության մեծ փորձ: Դա ես անփոխարինելի կհամարեմ, որովհետեւ, օրինակ, Հայաստանում հնարավոր չէ առնչվել նման իրավիճակների հետ: Նաեւ որոշակի ճանաչում տվեց լեռնագնացների մեջ: Ճիշտ է, Պաբեդան, որպես այդպիսին, այդքան էլ հայտնի չէ, քան Էվերեստը, բայց լեռնագնացների մեջ, ովքեր լավ ծանոթ են սարին, բավականին մեծ ձեռքբերում է համարվում: Պիտի ասեմ՝ շատ ուրախ եմ, որ ստացվեց: Վերջին չորս տարվա ընթացքում սարի վրա մահացությունը 60 տոկոս է եղել, այսինքն՝ վեց հոգի բարձրացել են, որոնցից չորսը մահացել է: Դա 2020 թվականից սկսած մինչ այսօր: Անգամ լինում են տարիներ, որ եղանակի պատճառով ոչ ոք չի բարձրանում: Սարի մի կողմն անապատ է, մյուս կողմը բարձր լեռներ են, ու այդ տաք եւ սառը օդերը հանդիպում են իրար, ու եղանակը շատ վատն է: Իսկ սարի վրա անցկացնում ենք երկար օրեր: Մենք 11 օր ենք անցկացրել: Ստացվում է, որ այնտեղ միայն հինգ օր է լավ եղանակ, մնացած օրերին վատ եղանակներ են լինում, եւ այդ եղանակի ներքո ստիպված ես լինում բարձրանալ եւ իջնել:

Վնասվածք էիք ստացել: Ի՞նչ էր եղել:

— Այո, վնասվածք ստացել էի, բայց լուրջ վնասվածք չէր: Պարզապես ոտքս հարվել էր: Իսկ մենք այդ բարձրության վրա ապրել ենք ավելի քան երկու ամիս՝ չորս հազարից բարձր տարածքում, ու նման պայմաններում ոչ մի վերք չի լավանում: Դրա համար այդ երկու ամիսը նեղություն է տվել ինձ: Անշուշտ, կարող էինք ուղղաթիռ կանչել, եւ ես իջնեի սարից, բայց դա կնշանակեր, որ ինձ համար այդքանով կավարտվեր ամեն բան, որովհետեւ ժամանակը սարի վրա գտնվելու շատ սուղ է: Իսկ եթե լինի ավելի լուրջ միջադեպ՝ կյանքին վնաս սպառնացող, կա ապահովագրություն, որը պարտադիր է: Եթե սարի բարձրությունը մինչեւ 6000 մետր է, ապա ուղղաթիռը կարող է գալ: Էվակուացիա ասվածը կա, որը մտնում է այդ ապահովագրության մեջ: Ովքեր չեն անում ապահովագրություն, հետագայում խնդիրների են հանդիպում, որովհետեւ խնդիրներ կարող են ծագել շատ անսպասելի: Ասեմ որ զոհեր շատ են եղել՝ վեց անձ: Վերջին զոհը եղել է Պաբեդայում՝ թոքերի խնդիր առաջացավ, երեք հոգի մնացել են ձնահոսքի տակ, մեկ հոգի պարզապես պարանից անջատվել է, եւ մեկ անձ ուղեղի բորբոքումից է մահացել:

Քանի՞ հայ էիք:

— Երկու հայ էինք՝ ես եւ Հայրապետյան Հայկը, ով, ի դեպ, ամենաբարձր՝ 7000 մետրանոց սար բարձրացած հայն է: Հայկի հետ միասին ենք սկսել ճանապարհորդությունը՝Ղրղստանի Օշ քաղաքից: Սկզբում բարձրացանք Պիկ Լենինա, հետո Խան Տենգրի բարձունքները, որից հետո Հայկի առողջականը կտրուկ վատացավ ու չկարողացավ Պաբեդա սարը փորձել, որովհետեւ ցավացող կոկորդով երեք սար բարձրացել էր: Նա վերադարձավ Հայաստան:

Ինչպես այլ մարզաձեւերում, լեռնագնացության մեջ էլ են լինում կարգեր: Դուք ո՞ր կարգը ստացաք:

— Հետաքրքիր բան եղավ: Երրորդ կարգ ստանալու համար հարկավոր էր 1Բ բարդության աստիճանով սար բարձրանալ, իսկ Խան Տենգրին 5Ա է, Պաբեդան՝ 5Բ: Դրանք ավելի բարդ էին, բայց դա չհաշվարկվեց, այսինքն՝ պետք էր բարձրանալ այն, ինչ ասված էր, չնայած նրան, որ ավելի բարդ սարեր եմ բարձրացել: Այդ առիթով չեմ անհանգստանում, որովհետեւ Հայաստանում 1Բ կատիգորիայի սարեր շատ կան, ու երբ ազատ ժամանակ կունենամ, անպայման կբարձրանամ: Ընդհանուր ծրագրի մեջ դեռ շատ սարեր կան բարձրանալու: էլի կմեկնեմ, որովհետեւ դեռ չենք բարձրացել՝ Պիկ Կոմունիզման, որը նախկին Սովետմիության բարձր կետն է, ու էլի տարբեր բարձունքներ կան, որոնց գագաթը դեռ չենք բարձրացել: Դրանք էլ պիտի բարձրանամ ու անցնեմ արդեն 8000 մետր բարձրությունների:

Չե՞ք կարոտել տաքուկ անկյանը, փափուկ անկողնուն:

— Կարոտելը այն խոսքը չէ: Տունը շատ-շատ էի կարոտել, որովհետեւ այնտեղ հարմարություններից բացարձակ ոչինչ չկա: Անգամ մինիմալը չկա՝ ծորակը բացես, ջուր խմես: 6000 մետր բարձրությունից հետո, մի 40 րոպե պետք է, որ ձյունը հալեցնես, հետո եռացնես, սառեցնես, որ խմես: Այս ամենի մեջ ամենից բարդը հոգեբանական ճնշումն է:

Իսկ կինո վերադառնալո՞ւ եք:

— Չէ, մոտ ժամանակներում ընդհանրապես չեմ պլանավորում վերադառնալ նկարահանումներին: Հիմա ավելի շատ ուզում եմ զբաղվել լեռնագնացությամբ, մարդկանց լեռներ տանելով: Ուզում եմ լեռների շուրջ իմ ողջ գործունեությունը ծավալել: Ի դեպ, անցած տարվանից աշխատում է ծրագիրը, որը արշավական ակումբ է: Ցանկանում եմ դա զարգացնել:

— 44-օրյա պատերազմի մասնակից եք: Առիթ չենք ունեցել մեր հարթակում խոսել այս մասին: Ձեր ընտանիքի անդամները ինչպե՞ս ընդունեցին Ձեր` պատերազմ մեկնելու որոշումը:

— Իմ ընտանիքում դա մի քիչ նորմալ ընդունվեց, որովհետեւ հայրս մինչ 44-օրյան, արդեն երկու պատերազմներում մասնակցել էր, ու մայրս սովոր է: Վստահ եմ՝ իրենց համար շատ անհանգիստ ու լարված են անցել այդ օրերը, բայց այդպես էլ պիտի լիներ, պիտի գնայի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՔՊ-ն աշխատանքային փակ քննարկում է անցկացրելՏրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկըՊաշտոնական Երևանը ճանաչում է բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի. ՀՀ ԱԳՆԿիմ Չեն Ընը հայտնել է` որ դեպքում Հյուսիսային Կորեան միջուկային զենք կօգտագործիԿնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ ՓաստինֆոԼեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբիԻսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերինԿիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութՌուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.comՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ ԲաբուխանյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցումԷդմոն Մարուքյանը Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետԴանիացի պատգամավորը կոչ է անում իր երկրի վարչապետին չմասնակցել Ադրբեջանում միջազգային համաժողովի Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարըՀայկ Բաբուխանյանն այսօր ժամը՝ 15։30-ին «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում«Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձըԶգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, չմոռանաք՛ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը․ ԱլիևԱրևմուտքը փորձում է Հարավային Կովկասում տեղակայել իր «խաղաղապահ» ​​զորակազմը. ԲորտնիկովԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութԵրեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հնարավորություններըՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. ՀետքԱդրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է ԹուրքիաՀույս ունենալ, որ դու գիշերվա 11-ին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, ռոմանտիկ պատկերացում էՀոկտեմբերի 4-ի աստղագուշակՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կատաղե՞լ էՀայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. ՀաջիևՀովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնումUcom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումՔննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներըԱրևմուտքը փորձում է հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն. ՌԴ ԱԴԾ տնօրենՍպասվում է առանց տեղումների եղանակՍերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցինՀոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրԿրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավորՊատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն ԱշոտյանՓաշինյանը հիմա էլ հեծանվային զբոսանք է իրականացրել Փարիզում (տեսանյութ)Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումըՈրտե՞ղ էր նրա «միտքը» և «իմաստությունը», երբ բարի խոսքեր էր ասում այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին և քանդեցին մեր հայրենիքըՋուր չի լինի որոշ հասցեներումԻսրայելը կրկին ռմբակոծել է Բեյրութը հակաբունկերային ռումբերով. թիրախը Հեզբոլլահի առաջնորդի իրավահաջորդն է (Տեսանյութ)«Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց «Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս ՊետրոսյանըՇուտով անհրաժեշտ կլինի հեռանալ Կուրախովոյից, որն ամենևին պատրաստ չէ պաշտպանությանը. Ուկրաինական աղբյուրԱռաջիկա 48 ժամվա ընթացքում Իսրայելն կպատասխանի Իրանին, և ԱՄՆ-ը կներգրավվի հակամարտnւթյան մեջ. Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փարսյանի եղբորը ձերբակալել են

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода