Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ Փաստինֆո Լեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերին Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչ ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածը Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ Ռուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.com ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում Էդմոն Մարուքյանը Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետ

Հենց մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս, չի՛ կարելի. Գրիգորյան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց, որ անընդունելի է համարում Արցախի անկախության օրվա այս կերպ նշելն, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ:

Արցախի անկախության օր մենք կարող էինք ասել՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ը: Այն հազարավոր տղաները, ովքեր կերտեցին այդ անկախությունը, ազատագրեցին Արցախն իրենց արյամբ, կյանքի ու առողջության գնով, քչերն են առ այսօր ողջ: Հիմնական կռվողներց մի մասը զոհվեց, մի մասը հաշմանդամ դարձավ, մի մասն էլ հայտնվեց սոցիալական ծանր վիճակում: Նրանք Աստծո օրհնությամբ եւ սուրբ հոգով հաղթանակ պարգեւեցին հայ ազգին: Բայց այդ հաղթանակը պրիվատիզացվեց մի խումբ մարդկանց կողմից, ովքեր բառի բուն իմաստով մզեցին Արցախը, վերջում էլ, ինչպես ասում են, հացով սրբեցին եւ հանձնեցին թշնամուն: Եվ այս պայմաններում վկայակոչել Արցախի անկախությո՞ւն: Ո՞ր Արցախի անկախությունը, որն օկուպացված է Ադրբեջանի կողմի՞ց: Ամենալավ վերաբերմունքը կլիներ մեր արցախցի քույրերի եւ եղբայրների հանդեպ, որոնք կորցրին իրենց տունն ու տեղը, անել ամեն ինչ, որ իրենց այստեղ օտարված չզգան:

Իհարկե, անցյալը մոռանալ պետք չէ, բայց մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր եւ վատ իրավիճակ: Մենք պետք է մտածենք Արցախի դեօկուպացման մասին, ոչ թե կրծքներիս խփենք Արցախի դրոշն ու հիշենք, որ 1992 թվականին մեր հայրերն ու եղբայրները ազատագրել են: Դա իրենք են ազատագրել, իրենք կարող էին տոնել, իրենց հաղթանակն է, իրենց պարգեւներն են, իրենք են դա արել, իրենք են դա մեզ տվել, մենք չենք պահել: Կներեք, բայց Արցախը բերանի ծամոն են դարձրել: Ով ցանկանում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղի, Արցախի անունն է տալիս: Հենց ժողովրդի լեզվով ասած՝ մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս: Լավ, մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին էլ շահարկեցին, եկեղեցին էլ դարձրին քաղաքական խաղերի, չեմ ամաչի ասել՝ առարկա, հիմա էլ Արցա՞խը: Չի՛ կարելի սրբապղծությամբ զբաղվել: Մեր ժողովուրդն արագ ոգեւորվում է, ցանկանում է ինչ-որ մեկի մեջ փրկիչ տեսնել: Ո՛չ, մեր տեր եւ փրկիրչը, մեր աստվածը Հիսուս Քրիստոսն է: Եթե դուք հավատում եք, չպետք է կրքերով ու քրմերով առաջնորդվեք: Ի վերջո, նայեք մարդկանց ապրած տարիներին, ոչ թե ինչ է ասում, այլ ինչ է արել, ի՞նչ է ստեղծել, ունա՞կ է անելու: Չի կարելի գնալ նմանների հետեւից, ովքեր կյանքում զենք չեն բռնել, բայց ասում են՝ Արցախը կվերադարձնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Կիմ Չեն Ընը հայտնել է` որ դեպքում Հյուսիսային Կորեան միջուկային զենք կօգտագործիԿնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի․ ՓաստինֆոԼեգենդար Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբիԻսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքը տալու. ԲԿՄԱ-ի քայլը զայրացրել է օգտատերերինԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութՌուսաստանը Սամվել Ալեքսանյանին persona non grata՞ է ճանաչել․ Lurer.comՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ ԲաբուխանյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցումԷդմոն Մարուքյանը Նիկոլի կողքին հանձնել է Արցախը և կիսում է մեղավոր լինելու փաստը Նիկոլ Փաշինյանի հետԴանիացի պատգամավորը կոչ է անում իր երկրի վարչապետին չմասնակցել Ադրբեջանում միջազգային համաժողովի Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարըՀայկ Բաբուխանյանն այսօր ժամը՝ 15։30-ին «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում«Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձըԶգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը, չմոռանաք՛ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը․ ԱլիևԱրևմուտքը փորձում է Հարավային Կովկասում տեղակայել իր «խաղաղապահ» ​​զորակազմը. ԲորտնիկովԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութԵրեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հնարավորություններըՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՄհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. ՀետքԱդրբեջանի պաշտպանության նախարարը ժամանել է ԹուրքիաՀույս ունենալ, որ դու գիշերվա 11-ին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, ռոմանտիկ պատկերացում էՀոկտեմբերի 4-ի աստղագուշակՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կատաղե՞լ էՀայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. ՀաջիևՀովիկ Աղազարյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնումUcom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումՔննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներըԱրևմուտքը փորձում է հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն. ՌԴ ԱԴԾ տնօրենՍպասվում է առանց տեղումների եղանակՍերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցինՀոկտեմբերի 4-ը՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրԿրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավորՊատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն ԱշոտյանՓաշինյանը հիմա էլ հեծանվային զբոսանք է իրականացրել Փարիզում (տեսանյութ)Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումըՈրտե՞ղ էր նրա «միտքը» և «իմաստությունը», երբ բարի խոսքեր էր ասում այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին և քանդեցին մեր հայրենիքըՋուր չի լինի որոշ հասցեներումԻսրայելը կրկին ռմբակոծել է Բեյրութը հակաբունկերային ռումբերով. թիրախը Հեզբոլլահի առաջնորդի իրավահաջորդն է (Տեսանյութ)«Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց «Ժողովուրդ». Ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս ՊետրոսյանըՇուտով անհրաժեշտ կլինի հեռանալ Կուրախովոյից, որն ամենևին պատրաստ չէ պաշտպանությանը. Ուկրաինական աղբյուրԱռաջիկա 48 ժամվա ընթացքում Իսրայելն կպատասխանի Իրանին, և ԱՄՆ-ը կներգրավվի հակամարտnւթյան մեջ. Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փարսյանի եղբորը ձերբակալել են«Ժողովուրդ». Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից«Հրապարակ»․ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով Եմենի հուսիթիները պայթեցրել են բրիտանական տանկերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода