Լուլուն վստահեցրել է շրջապատին՝ հրաժարականն անխուսափելի է. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔՊ-ական աղբյուրների համաձայն, առաջիկա շաբաթվա մեջ սպասվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։ Ասում են, թե այս լուրն ակտիվորեն շրջանառում է ՔՊ-ական պատգամավոր Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, ով եւ ոչ մի նախարարի հետ չկարողացավ հաշտ գոյակցել։ Ավելին` ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստերին նախարարի «սեւն ա բերում»։ Ըստ նույն լուրերի, Փաշինյանը դեռ հապաղում է Ավանեսյանի մասով, բայց Լուլուն վստահեցրել է շրջապատին, որ հրաժարականը սեղմ ժամկետներում անխուսափելի է։