Հյս. Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Պետրակովը հանես է գալիս ասուլիսով(տեսանյութ) Կուրսկում` Պլեխովոյի մատույցներում ռուսական ուժերի հարձակման կադրերը Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ) Իրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարար Խորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ Դանիելյան Աստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանել Հիմա էլ ուկրաինացի զինվորները պետք է զոհվեն հանուն Հարիսի վարկանիշի. Ուկրաինական աղբյուր 40 կիլոմետր լեռնային երթուղին անցա 3 ժամում. Փաշինյանն ատամրցութային կարգով մասնակցեցի Լեռենային հեծանվավազքի մրցաշարին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները կարող են ստի «հոտն առնել» մեկ մղոն հեռավորության վրա․ ո՞վ չի կարող խաբվել

Ինչու հանկարծ Նիկոլը որոշեց մեկնել BRICS-ի գագաթաժողով

Վերլուծություն

­Նա­խօ­րեին բազ­ման­շա­նակ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ ՀՀ ԱԳ փոխ­նա­խա­րար Մ­նա­ցա­կան Սա­ֆար­յա­նը: Ըստ նրա` Հա­յաս­տա­նը պատ­րաստ­վում է մաս­նակ­ցել ոչ միայն BRICS-ի ա­մե­նամ­յա գա­գաթ­նա­ժո­ղո­վին, ո­րը կկա­յա­նա հոկ­տեմ­բե­րի 22-24-ը Կա­զա­նում, այլ նաեւ` ԱՊՀ-ի ոչ պաշ­տո­նա­կան գա­գաթ­նա­ժո­ղո­վին: Այս­պես որ գնա, ե­րե­ւի, նաեւ ՀԱՊԿ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րի՞ն կսկսեն մաս­նակ­ցել…

ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ ԳՆԱԼ BRICS

­Թե ինչ մա­կար­դա­կով է Հա­յաս­տա­նը մաս­նակ­ցե­լու մաս­նա­վո­րա­պես BRICS-ի գա­գա­թա­ժո­ղո­վին, փոխ­նա­խա­րա­րը չման­րա­մաս­նեց: Բայց չմո­ռա­նանք,որ խոս­քը կազ­մա­կեր­պութ­յան լի­դեր­նե­րի հան­դիպ­ման մա­սին է, մաս­նակ­ցե­լու է Չի­նաս­տա­նի նա­խա­գահ Սին, Հնդ­կաս­տա­նի, Ի­րա­նի եւ մյուս ան­դամ երկր­նե­րի լի­դեր­նե­րը, Էր­դո­ղա­նը եւ, ըստ ա­մե­նայ­նի, Ա­լիե­ւը, ին­չին դեռ կանդ­րա­դառ­նանք: Այս մա­կար­դա­կով հան­դիպ­մա­նը, բնա­կան է, Նի­կո­լը պետք է ան­ձամբ գնա. Ե­թե մեկ ու­րի­շին ու­ղար­կի, կա­րող են ան­գամ «դռնից ներս չթող­նել»:

­Հա­ջորդ հար­ցը. Նի­կո­լը գնում է BRICS-ի գա­գա­թա­ժող­ո­վին, որ ի՞նչ, նպա­տա­կը ո՞րն է: Մինչ այս, թեեւ այս կազ­մա­կեր­պութ­յան հետ կապ­ված Հա­յաս­տա­նին ո­րո­շա­կի ակ­նարկ­ներ ե­ղել են, սա­կայն ան­դա­մակ­ցութ­յան մա­սին էա­կան քննար­կում­ներ տե­ղի չեն ու­նե­ցել: Հա­յաս­տա­նից եւս նման հայտ կամ գո­նե BRICS-ին ինչ-որ ա­նո­րոշ ա­պա­գա­յում ան­դա­մակ­ցե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ չեն լսվել: Ա­վե­լին` ներ­կա փու­լում հա­յաս­տան­յան պաշ­տոն­յա­ներն աղմ­կում են դե­պի Եվ­րո­պա գնա­լու մա­սին, իսկ BRICS-ը դրան 180 աս­տի­ճա­նով հա­կա­դիր թեւն է: Ս­տաց­վում է, որ այդ մաս­նակ­ցութ­յան հար­ցին պետք է մո­տե­նալ ոչ թե պրակ­տիկ՝ ան­դա­մակ­ցե­լու կամ նման բա­նե­րի տե­սանկ­յու­նից, այլ՝ քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յու­նից: Ըստ այդմ, երբ Նի­կո­լը հան­կարծ հի­շում է հայ-ռու­սա­կան դա­րա­վոր բա­րե­կա­մութ­յան մա­սին, ու դրա­նից հե­տո թե­կու­զեւ փոխ­նա­խա­րա­րի մա­կար­դա­կով օ­րա­կարգ են բե­րում BRICS-ի գա­գա­թա­ժո­ղո­վին մեկ­նե­լու ծրագ­րե­րը, ա­պա դա ար­դեն իսկ կզայ­րաց­նի շե­ֆին՝ ԱՄՆ դես­պա­նին: Բայց փո­խա­րե­նը, Մոսկ­վա­յում կա­րող են նման քայ­լի հա­մար Նի­կո­լի գլու­խը մի թե­թեւ շո­յել: Այս մե­սի՞ջն է գա­լիս ՀՀ ԱԳ փոխ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րութ­յու­նից, ա­ռա­վել եւս, որ նա խո­սում է նաեւ ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին. շատ նման է: Բայց ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լը ո­րո­շեց նման սե­թե­ւե­թանք­ներ հղել դե­պի Մոսկ­վա՝ ան­գամ չվա­խե­նա­լով ա­մե­րիկ­յան դես­պա­նի սպա­սե­լի զայ­րա­ցած հա­յացք­նե­րից. Այ, սա ար­դեն ա­ռանց­քա­յին հարցն է:

Այն, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս, ա­վե­լի կոնկ­րետ՝ Պու­տի­նի հետ վեր­ջերս կա­յա­ցած հայտ­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո Նի­կո­լի մոտ սկսել են դե­պի Մոսկ­վա ուղղ­ված նման «տա­րօ­րի­նակ» հա­յացք­ներ հա­ճա­խա­կի նկատ­վել, անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ա­վե­լին` դեռ ա­միս­ներ ա­ռաջ է հաս­կաց­վում, որ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ հաս­նե­լով փա­կու­ղու` Նի­կո­լի հա­մար միակ տար­բե­րակ է դառ­նում մոս­կով­յան վեկ­տո­րի մա­սին հի­շե­լը՝ ցուկց­վան­գա­յին ի­րա­վի­ճա­կում չմնա­լու հա­մար:

­Մեկ այլ գոր­ծոն եւս այս­տեղ չպետք է հաշ­վից հա­նել. ամ­ռան կե­սե­րին Մոսկ­վա­յից սկսե­ցին մե­կը մյու­սի հե­տե­ւից ազ­դակ­ներ գալ, որ Հա­յաս­տա­նը լավ կա­նի, որ սկսի գոր­ծակ­ցել BRICS-ի Bridge հա­մա­կար­գի հետ, ո­րը գոր­ծարկ­վում է որ­պես ա­րեւմտ­յան Swift-ին այ­լընտ­րանք ֆի­նան­սա­կան փո­խան­ցում­նե­րի հա­մա­կարգ: Ընդ ո­րում, BRICS-ի սպաս­վող գա­գա­թա­ժո­ղո­վին, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, այդ հա­մա­կար­գը վերջ­նա­կա­նա­պես կհաս­տատ­վի եւ կմտնի պրակ­տիկ գոր­ծարկ­ման փուլ: Եվ այն ի­րա­վի­ճա­կում, երբ Հա­յաս­տա­նի ֆի­նան­սա­կան կա­պե­րի առ­յու­ծի բա­ժի­նը Ռու­սաս­տա­նի հետ է, ֆի­նան­սա­կան այդ հա­մա­կար­գի հետ չգոր­ծակ­ցե­լը սպառ­նում է ծայ­րա­հեղ բարդ հե­տե­ւանք­նե­րով: Ա­ռա­վել եւս, երբ այս հար­թակն են տե­ղա­փոխ­վում Հա­յաս­տա­նի բա­զում այլ տնտե­սա­կան գոր­ծըն­կեր­ներ: Եվ այս­պես շա­րու­նակ. կան մի շարք գոր­ծոն­ներ, ո­րոնք քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան տե­սանկ­յու­նից Նի­կո­լին ոչ թե հու­շում, այլ պար­տադ­րում են մեկ­նել BRICS-ի սպաս­վող գա­գա­թա­ժո­ղով: Եվ այս օ­րե­րին այդ գոր­ծոն­նե­րին ա­վե­լա­ցավ եւս մեկ էա­կան հան­գա­մանք:

ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՅԼԸ

Ոչ պաշ­տո­նա­կան խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե Էր­դո­ղա­նը BRICS-ին Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցութ­յան հայտ է ներ­կա­յաց­րել, նա­խօ­րեին պաշ­տո­նա­կան տեսք ստա­ցավ: ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը հաս­տա­տեց այդ լու­րե­րը՝ ման­րա­մաս­նե­լով, որ Թուր­քիա­յի հայ­տը կքննարկ­վի սպաս­վող գա­գա­թնա­ժո­ղո­վում: Նաեւ, որ այդ նպա­տա­կով Էր­դո­ղա­նին պաշ­տո­նա­կան հրա­վեր է հղվել, եւ նա ըն­դու­նել է դա: Իսկ մի փոքր ա­վե­լի վաղ Ադր­բե­ջանն էր խո­սել BRICS-ին ան­դա­մակ­ցե­լու ծրագ­րե­րից, Ա­լիե­ւը հար­ցը քննար­կել էր Պու­տի­նի` Բա­քու կա­տա­րած վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ, եւ դա­տե­լով հա­ջոր­դած զար­գա­ցում­նե­րից, այդ քննար­կու­մը հա­ջող էր: Նաև դա­տե­լով նրա­նից, որ Նի­կո­լի մեկ­նե­լը լուրջ շրջա­նա­ռութ­յան մեջ դրվեց Ու­շա­կո­վի այդ հայ­տա­րա­րութ­յու­նից ան­մի­ջա­պես հե­տո, այս­տեղ կապ պար­զա­պես չի կա­րող չլի­նել:

­Բայց նախ հաս­կա­նանք, թե ինչ է նշա­նա­կում BRICS-ին ՆԱՏՕ-ի ան­դամ, ԵՄ ան­դա­մութ­յան հա­մար տա­րի­նե­րով պայ­քա­րող, մի խոս­քով՝ Ա­րեւ­մուտ­քի մաս­ին Թուր­քիա­յի այդ հայ­տը: Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցութ­յան հայ­տը BRICS-ին, ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից նոն­սենս է թվում. լի­նել մեկ գլո­բալ հա­մա­կար­գի մաս­նիկ եւ փոր­ձել դառ­նալ նաեւ հա­կա­ռակ բե­ւե­ռի մաս­նի­կը, դա տի­պիկ էր­դո­ղա­նա­կան ո­ճով է: Ընդ ո­րում, նա այդ մա­սին հայ­տա­րա­րում է ա­ռանց թաքց­նե­լու, որ Թուր­քիա­յի ա­պա­գա զար­գա­ցու­մը տես­նում է միա­ժա­մա­նակ այդ եր­կու գլո­բալ հա­մա­կար­գե­րի հետ գոր­ծակ­ցութ­յան մեջ:

­Բայց, միա­ժա­մա­նակ եր­կու ա­թո­ռի նստել, ի­հար­կե կցան­կա­նար ա­մեն մի պե­տութ­յուն: Ամ­բողջ հարցն այն է՝ կա­րո՞ղ ես: Էր­դո­ղա­նը այդ հար­ցում վար­պետ է, նա տե­ւա­կան ժա­մա­նակ կա­րո­ղա­նում է խա­ղալ այդ եր­կու ա­թոռ­նե­րի խա­ղը: Միայն թե BRICS-ի պա­րա­գա­յում պատ­կե­րը «մի փոքր» այլ է: Այս­տեղ նախ հի­շենք, որ այս հու­լի­սի սկզբնե­րին Աս­տա­նա­յում կա­յա­ցած Պու­տին-Էր­դո­ղա­նը հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ, արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դա­նը շրջա­նա­ռութ­յան մեջ է դրել լու­րը, թե Թուր­քիան պատ­րաստ­վում է BRICS-ին ան­դա­մակ­ցութ­յան հայտ ներ­կա­յաց­նել: Երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը այդ հար­ցը քննար­կե­ցին, ո­րից հե­տո ռու­սա­կան կող­մը պարզ ակ­նար­կեց, որ ա­րեւմտ­յան բլո­կը ներ­կա­յաց­նող Թուր­քիան չի կա­րող մաս դառ­նալ նաեւ ա­րե­ւել­յան բլո­կին: Այ­սինքն, մի­գու­ցե, այս ըն­թաց­քում կու­լի­սա­յին մա­կար­դակ­նե­րում ինչ-որ բան փոխ­վել է, բայց բուն սկզբուն­քը կա՝ Էր­դո­ղա­նը պետք է շարժ­վի կա´մ-­կա´մ սկզ­բուն­քով: Այ­սինքն, կա´մ­ այս բլոկի լիի­րավ ան­դամ ես՝ մյուս բլո­կի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով որ­պես միայն գոր­ծըն­կեր, այլ ոչ ան­դամ, կամ` հա­կա­ռակ տար­բե­րա­կը: Ինչ­պես, ա­սենք, Սաուդ­յան Ա­րա­բիա­յի դեպ­քում է. դար­ձավ BRICS-ի ան­դամ, եւ պահ­պա­նում է ա­րեւմտ­յան թե­ւի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, բայց` ոչ ան­դա­մի կար­գա­վի­ճա­կով: Եվ դրա­նում տրա­մա­բա­նութ­յուն կա. եր­կու բլոկ­նե­րում էլ կան մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք բա­ցա­ռում են այլ բլո­կի ան­դամ լի­նե­լը, թե­կու­զեւ այն ի­մաս­տով, որ մի բլո­կում մյու­սի շա­հե­րի դեմ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լիս «եր­կան­դա­մի» սե­փա­կան շա­հը կդառ­նա մյուս­նե­րին խան­գա­րող գոր­ծոն: Այ­սինքն` կրկնա­կի ան­դա­մին եր­կու թե­ւում էլ ա­մե­նա­քի­չը կդի­տար­կեն որ­պես «սպի­տակ ագ­ռավ», ե­թե ոչ դա­վա­ճան կամ հա­տուկ նպա­տակ­նե­րով ներդր­ված «ա­կան»: Ընդ ո­րում, խա­ղադ­րույք­նե­րը չա­փա­զանց բարձր են, BRICS-ն­ իր գո­յութ­յամբ ար­դեն իսկ հար­վա­ծում է ա­մե­րիկ­յան «սրբութ­յան սրբո­ցին»՝ դո­լա­րին, եւ նման խա­ղադ­րույք­նե­րի դեպ­քում կող­մե­րից ոչ մե­կը չի ցան­կա­նա իր թի­մում ու­նե­նալ մյուս թեւ «շ­պիո­նի», ե­թե ան­գամ դա կաս­կած­նե­րի մա­կար­դա­կում է:

Այ­սինքն, ե­թե Էր­դո­ղա­նը գնում է նման լուրջ քայ­լի, ընդ ո­րում՝ շատ լուրջ ու­ժե­րի հետ գոր­ծակ­ցե­լիս, ա­պա կա­րող ենք այս եր­կու տար­բե­րա­կը դի­տար­կել: Ան­կա­րան այս­պի­սով կա´մ փոր­ձում է ինչ-ինչ հար­ցե­րով ծանր ճնշում բա­նեց­նել Ա­րեւ­մուտ­քի, ա­վե­լի կոնկ­րետ՝ ԱՄՆ-ի վրա, եւ ստա­նա­լով զի­ջում­ներ, վեր­ջին պա­հին կա­րող է BRICS-ի իր հայ­տը հետ կան­չել: Կա´մ, որ Ան­կա­րան վերջ­նա­կա­նա­պես է կողմ­նո­րոշ­վել ա­պա­գա­յի հար­ցում, եւ ա­ռա­ջին հեր­թին փոր­ձում է դուրս գալ դո­լա­րի ճնշու­մա­յի ազ­դե­ցութ­յու­նից, ո­րը դար­ձել է շատ լուրջ մա­հակ. վկան թուր­քա­կան լի­րա­յի խայ­տա­ռակ փո­խար­ժեքն է: Ընդ ո­րում, ու­նե­նա­լով ռեալ եւ ծան­րակ­շիռ տնտե­սա­կան պո­տենց­յալ, ա­զատ­վե­լով դո­լա­րա­յին նման ճնշու­մից, Թուր­քիան իր այդ պո­տենց­յա­լը էա­պես զար­գաց­նե­լու հե­ռան­կար­ներ BRICS-ի հետ գոր­ծակ­ցութ­յամբ կու­նե­նա: Այն դեպ­քում, երբ Ա­րեւ­մուտ­քում միայն ա­նո­րո­շութ­յուն­ներ են, եւ այն կար­գի, որ, օ­րի­նակ, գեր­մա­նա­կան ա­ռա­ջա­տար ըն­կե­րութ­յուն­ներն են նա­խընտ­րում հենց Գեր­մա­նիա­յում դա­դա­րեց­նել իրենց ար­տադ­րա­կան գոր­ծու­նեութ­յու­նը: Իսկ այն պա­հին, երբ ԱՄՆ-ում նման խա­ռը վի­ճակ է, Ան­կա­րա­յի հա­մար հար­մար ա­ռիթ է անցն­ցում այդ գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նե­լու հա­մար:

ՄԻԱՅՆ BRICS-ՈՎ ՉԷ

Այս­պի­սով, շատ նման է նրան, որ Թուր­քիան ո­րո­շել է իս­կա­պես առն­վազն տնտե­սա­կա­ն իմաս­տով գնալ քա­ղա­քա­կան ճամ­բա­րա­փո­խութ­յան: Իսկ դա Նի­կո­լի հա­մար հեր­թա­կան լուրջ խնդիրն է դառ­նում: Այ­սինքն, ե­թե մինչ այս նա փոր­ձում էր ա­ռաջ տա­նել այն տրա­մա­բա­նութ­յու­նը, թե կբաց­վեն թուր­քա­կան սահ­ման­նե­րը, եւ դա կդառ­նա դե­պի Եվ­րո­պա տա­նող ու­նի, հի­մա պարզ­վում է, որ սահ­ման­նե­րը կա­րող են եւ բաց­վել, բայց դա կդառ­նա՞ եվրո­պա­կան ու­ղի՝ մեծ հարց է: Ս­րան, ի­հար­կե, պետք է գու­մա­րել նա­ւե Վ­րաս­տա­նը, որ­տեղ թեեւ ա­մե­րի­կա­ցի­ներն ակ­նար­կում են հե­ղաշրջ­ման հե­ռան­կար­նե­րի մա­սին, սա­կայն այն վար­կա­նի­շը (տար­բեր գնա­հա­տում­նե­րով՝ 60-70 տո­կոս), որն ու­նի իշ­խող ու­ժը, դա դարձ­նում է քիչ հա­վա­նա­կան, ա­ռա­վել եւս, ԱՄՆ-ում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին:

Ի դեպ, օ­րերս ՀՀ մեկ այլ փո­խարտ­գործ­նա­խա­խար՝ Վա­հան Կոս­տան­յա­նը Ս­լո­վե­նիա­յի Բ­լե­դի հա­մալ­սա­րա­նում (ու­նե­ցած ե­լույ­թում ի­րեն էր կո­տո­րում, թե Եվ­րո­պան պետք է ա­րագ ըն­դու­նի Հա­յաս­տա­նին, քա­նի դեռ ներ­կա­յիս թիմն իշ­խա­նութ­յուն է. «Մենք պետք է գնա­հա­տենք մեզ տրված ժա­մա­նա­կը, քա­նի որ ինչ-որ մե­կը կա­րող է դռնից դուրս գալ եւ մեզ դուրս բե­րել»։ Դա կա­րե­լի է ինք­նա­խոս­տո­վա­նութ­յուն հա­մա­րել, այսինքն, որ ներ­կա եվ­րո­պա­կան ե­րա­զանք­նե­րը հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ա­րեւմ­տա­մոլ­նե­րի ձգտում­ներն են, եւ ա­մեն պահ կա­րող են նրանց քշել, ու պատ­կե­րը կփոխ­վի: Միայն թե Կոս­տան­յա­նը մեկ բան ե­րե­ւի լավ չի պատ­կե­րաց­նում. իսկ Եվ­րո­պա­յին պե՞տք է կամ կա­րո՞ղ է իր ներ­կա խա­ռը վի­ճա­կում, դեռ մի բան էլ խցկվել բո­լոր կող­մե­րից ոչ եվ­րո­պա­մետ­նե­րով շրջա­պատ­ված Հա­յաս­տա­նը: Բայց ի տար­բե­րութ­յուն Կոս­տան­յա­նի, Նի­կոլն անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան խնդիր ու­նի, որն էլ նրան ստի­պում է մեկ­նել BRICS-ի գա­գա­թնա­ժո­ղով:

Չ­նա­յած, այն­պես չէ, որ կա­րող է մի բան ո­րո­շել եւ ա­նել: Այս օ­րե­րին Մոսկ­վան Նի­կո­լին նաեւ «հի­շեց­րեց», որ Հա­յաս­տա­նը, այս­պես թե այն­պես, դե յու­րե մնում է ՀԱՊԿ լիի­րավ ան­դամ եւ պահ­պա­նում է հա­մա­պա­տաս­խան ի­րա­վունք­ներն ու պար­տա­վո­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն` պետք են ամ­բող­ջա­կան ո­րո­շում­ներ, եւ ոչ թե այս մե­կը կա­նեմ, այն մե­կը՝ ոչ:

 






Հյս. Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Պետրակովը հանես է գալիս ասուլիսով(տեսանյութ)Կուրսկում` Պլեխովոյի մատույցներում ռուսական ուժերի հարձակման կադրերըՀամեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ)Իրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարարԽորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ ԴանիելյանԱստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանելՀիմա էլ ուկրաինացի զինվորները պետք է զոհվեն հանուն Հարիսի վարկանիշի. Ուկրաինական աղբյուր40 կիլոմետր լեռնային երթուղին անցա 3 ժամում. Փաշինյանն ատամրցութային կարգով մասնակցեցի Լեռենային հեծանվավազքի մրցաշարին (տեսանյութ)Կենդանակերպի այս նշանները կարող են ստի «հոտն առնել» մեկ մղոն հեռավորության վրա․ ո՞վ չի կարող խաբվելՄեկ ամիս ծառայած ուկրաինական զինվորը գերի է հանձնվել «գեղարվեստական ​​ֆիլմերի փորձի վրա» (Տեսանյութ)Կուրսկում շրջապատված ուկրաինական ուժերի ճակատագիրն անհայտ է. Ուկրաինական աղբյուրԿենդանակերպի 5 նշան, որոնց կյանքը կփոխվի մինչև 2024 թվականի վերջՀյուսիսային Կորեան իր զինվորականներին պատերազմի է ուղարկում ուկրաինացիների դեմ. Արեւմտյան լրատվամիջոցներ «Որտեղ հաց, այնտեղ կաց». ՀՀ սոցիալ-հոգեբանությունը».Նիկոլ Փաշինյանն այս խորագրով բանախոսություն է ունեցելԲոլորը ցանկանում են՝ կրկնենք վրացիների նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար․ ԲերեզովսկիՆեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին անհապաղ դուրս բերել ԼիբանանիցԻրանը հայտարարել է իր պաշտպանության հարցում «կարմիր գծեր» չունենալու մասին «Հեզբոլլահ»-ը հրեաների համար սուրբ օրը 320 ռեակտիվ արկ է արձակելԱշնանային սննդակարգի հինգ ոսկե կանոն«Կանգնե'ք, չշարժվե'ք». Փաշինյանն ու նրան ուղեկցող շարասյունը Ապարանից վերադառնում են Երևան60-ամյա Մոնիկա Բելուչին՝ Lumière կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանին․ կան տուժածներՁերբակալվել է Աշոտ ԳրիգորյսնըՕդի ջերմաստիճանն ամբողջ հոկտեմբերինՄեկօրյա սննդակարգ կամ բեռնաթափման օրԱրևմուտքի «տաք գլուխներին» ՌԴ միջnւկային դոկտրինի հետ կապված ազդանշան է հասել. ԼուկաշենկոՌուս հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է եթերի ժամանակՈվ է այսօր զոհված 18-ամյա զինվորըԲացվում է գաղտնիքների վարագույրը. Լուսնի 11-րդ օրն էՀայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըԱյսօր Երևանը երևանցու, Երևանի քաղաքային իշխանության ամենօրյա հոգացության կարիքն ունիԿալիֆոռնիայում Medicare-ից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ փորձող հայերը ձերբակալվել ենՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը (լրացված)Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը. ՇակարտՄարբուրգի վիրուս. որո՞նք են ախտանիշները, բուժումըԱհասարսուռ դեպք.16-ամյա աղջնակը իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցումՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի շնորհավորանքը՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվՄեկ զոհ, 9 վիրավոր. Թենեսիի ​​համալսարանի շրջանավարտների ​​շքերթից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցելHuman Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէՇՏԱՊ. Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆՄի հարց ունեմ քեզ, քաղաքս. Ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ. Դավիթ ՄուրադյանԵրևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն ՍիմոնյանԿենդանակերպի 3 նշան, ում համար աշնանը նոր կյանք կսկսվի․․․Աշունը Ձեզ համար անակնկալներ է պատրաստելՀայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերը հնարավորր է ձեռք բերել նաև առցանցՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՇնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միջոցառումների ցանկ Երևանի 2806-ամյակի առթիվԱմպրոպ, քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ. Եղանակը հանրապետությունում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода