Գիտնականները մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը
ՀասարակությունՄութ նյութի գոյությունն անուղղակիորեն հաստատվում է այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են գալակտիկաների պտտման արագությունը և Մեծ պայթյունի մնացորդային փայլը։ Առաջատար տեսությունը ենթադրում է, որ մութ նյութը բաղկացած է «թույլ փոխազդող զանգվածային մասնիկներից», որոնք կարող են դրսևորել նկատելի գրավիտացիոն ազդեցություն և հազվադեպ են փոխազդում սովորական նյութի հետ:
LZ գիտափորձն արվել է ԱՄՆ Հարավային Դակոտայում գտնվող ոսկու ստորգետնյա նախկին հանքում՝ 1,5 կմ խորության վրա։ Փորձի շրջանակում օգտագործվել է մինչև -98°C սառեցված 7 տոննա հեղուկ քսենոնի ռեզերվուար: Եթե մութ նյութի մասնիկը դիպչի քսենոնային միջուկին, այն կառաջացնի լույսի փոքրիկ փայլ, որը կֆիքսեն լույսի 494 սենսորները։
Փորձի վերջին արդյունքներով չեն գտնվել մութ նյութի ապացույցներ, սակայն դրանք թույլ են տվել բացառել որոնման առարկային չվերաբերող բազմաթիվ տվյալներ, օրինակ՝ 1,6 × 10^-26 կգ-ից ավելի զանգված ունեցող մասնիկներ (10 անգամ ավելի ծանր, քան պրոտոնը):