«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հաղթաշարի մեկնարկն արդեն տրված է
Մշակութային«Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերության հեղինակային՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» ֆիլմը թեկուզ ընդամենը մեկ ու կես ամիս է, ինչ ավարտված է, բայց արդեն կայացել է նրա համաշխարհային պրեմիերան, Սիդնեյի Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնում:
Ֆիլմը միարժամանակ սկսել է ներկայանալ բազմաթիվ միջազգային կինոփառատոնների և ներկա դրության արդեն հասցրել է ստանալ քառասուն մրցանակ: Այսպիսի մեկնարկը, կարծես նման է իր նախորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի, որը երկու տարվա ընթացքում մասնակցելով շուրջ 100 միջազգային կինոփառատոնների, արժանացավ աննախադեպ քանակի՝ 135 մրցանակների:
Ֆիլմի հայստանյան պրեմիերան տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում:
Ֆիլմի մասին հակիրճ. Նախագծի նախորդ ֆիլմերը, որոնք պատմում էին եվրոպական և ամերիկյան մարդասիրական առաքելության մասին, Հայոց ցեղասպանության ժամանակ, այս ֆիլմը ներկայացնում է ամենասակավ լուսաբանված, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որոնց շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին հազարավոր հայեր, ասորիներ և հույներ: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը:
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են ավստրալիայում և Նոր Զելանդիայում ճանաչված պատմաբաններ և անկախ հետազոտողներ: Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում: Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Նոր Զելանդիա, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։ Ֆիլմի մասին հավելյալ տեղեկության համար՝ Թրեյլեր. https://vimeo.com/manage/videos/912162631
Vimeo