Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է․ Իրանի ԱԳ նախարար
ՄիջազգայինՄեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների փոփոխությունմիանգամայն անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար։ Այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առավելություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմքը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- նշել է դիվանագետը։