Այդ ժեստով փակում էի բոլոր քննադատների բերանը. Սպերցյան
Սպորտ«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացատրել է, թե ինչու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում գոլ խփելուց հետո ժեստով փակել բերանը:
«Այդ ժեստն առաջին հերթին ինձ համար էր, բայց կարելի է ասել, որ դրանով նաև փակում էի բոլոր քննադատների բերանը: Մրցաշրջանի սկզբում բացասական էմոցիաները շատ էին, սակայն դրանք չէին ընկճում ինձ, քանի որ միշտ առավելագույնն եմ անում: Իհարկե, այնպես է ստացվում, որ հաճախ չես կարողանում իրացնել պահերդ: Երբ «Լոկոմոտիվին» գոլ խփեցի, մեծ բեռ ընկավ ուսերիցս: Այդ ժեստը հենց դրա համար էր»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին», իսկ Էդուարդ Սպերցյանը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը՝ խփելով առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։