Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Աշխատանքաին տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ինչու պետք է աղ ցանել վերքերի վրա Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն խաղաղության հաստատման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ Լավրով Թրամփը պետք է ուղղի ԱՄՆ-ի սխալները, այլ ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով․ Զախարովա Ալիևը Հայաստանի հետ սահմանազատման հարցում առաջընթացից է խոսել Համատեղ շատ անելիքներ ունենք․ Լուկաշենկոն՝ Ալիևին Չեմ հիշում, որ թրքոտ ուսապարկն էր ասել, թե՝ մեր անկախությունը պիտի հաշվարկենք նոյեմբերի 9-ից Կյանքի առաջին տարիներին երեխաներին չի կարելի քաղցր ուտելիքներ տալ. Science

Շուրջ 7882 տուժող, 10 մլրդ դրամի հափշտակություն. բացահայտվել է կիբեռհափշտակությունների անդրազգային խոշոր հանցավոր խումբ

Պատահար

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը:

Պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած՝ թվով 7,882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք, քննության տվյալներով, կազմում են ավելի քան 10 մլրդ. դրամին համարժեք ֆինանսական միջոցներ:

Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները, համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով, ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոներ, կիրառելով կեղծանուններ՝ համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների: Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել դերաբաշխում՝ ըստ մասնագիտացման:

Այնուհետև մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր:

Մասնավորապես՝ ուղղորդել են կազմակերպության անդամների քայլերի հաջորդականությունը, սովորեցրել ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են անհրաժեշտ համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, մեծաթիվ օգտատերերի գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր: Վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված և հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են՝ հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո, ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։
Այդ և այլ պատրվակներով պահանջելով կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի իրենցն են դարձրել տարբեր երկրների ավելի քան 7882 քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10 մլրդ. ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 





Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինԱշխատանքաին տարին կսկսվի՞ հունվարի 3-իցԻնչու պետք է աղ ցանել վերքերի վրաՏիգրան Բարսեղյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներինԵվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն խաղաղության հաստատման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ ԼավրովԹրամփը պետք է ուղղի ԱՄՆ-ի սխալները, այլ ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով․ ԶախարովաԱլիևը Հայաստանի հետ սահմանազատման հարցում առաջընթացից է խոսելՀամատեղ շատ անելիքներ ունենք․ Լուկաշենկոն՝ ԱլիևինՉեմ հիշում, որ թրքոտ ուսապարկն էր ասել, թե՝ մեր անկախությունը պիտի հաշվարկենք նոյեմբերի 9-իցԿյանքի առաջին տարիներին երեխաներին չի կարելի քաղցր ուտելիքներ տալ. ScienceEXCLUSIVE. Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնումՃանապարհ է փակ լինելու«Հրազդան» մարզադաշտին կից շուկայում արջի միս են վաճառելՀայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելն իրենց որոշումն է․ ԱլիևՄԻԵԴ-ը աննախադեպ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի. Հայտնի փաստաբանի բացառիկ հաղթանակըՆամակներ կհանձնվեն դեսպաններին՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․ «Սրբազան պայքար»Շառլ Միշելն ու Ալիևը հանդիպել են ԲաքվումՀայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման մրցավարները Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՊԵԿ֊ը հորդորում է...Բարդ պահ է. «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը` Տիկնիզյանի հետ բանակցությունների մասին ԱՐՍԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՓաշինյանին ուղեկցող շարասյունը սպանեց հղի կնոջը․ այդ մասին գրե՞լ եք զեկույցում․ Ղազարյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթումՈրքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքներըԽաղաղության պայմանագրի շուրջ մնում են չհամաձայնեցված հարցեր․ ԱԳ փոխնախարարԲորելն առավոտը Կիևի թաքստոցում է դիմավորել (լուսանկար)«Կոչ ենք անում գալ մարզադաշտ»․ ՀՖՖ-ն արձագանքել է ֆան ակումբների մեղադրանքներինԴուք էիք համակարգում մարդասիրական օգնությունը Արցախին, որն այդպես էլ տեղ չհասավ. Էդգար Ղազարյանը՝ ԿոստանյանինՊեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերըՇուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետում․ դրանցից մեծ մասը հայկական ենՕրվա խորհուրդ․ նոյեմբերի 11Գերիների հարցով գնացել եմ Կաթողիկոսի մոտ, գործողություններ եղան․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)«ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ՌՈՒՍ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԵկեք երկխոսենք. Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԵվրոպայինՊետական ​​սահմանի սահմանագծումը և սահմանազատումը մնում է Վրաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգային կարևոր կետ. ՀՀ-ում Վրաստանի դեսպանՍՊԱՐՏԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԱյսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29 համաժողովը. Շառլ Միշելը ժամանել է ԲաքուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 11-ինԵ՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականինԱդրբեջանի հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է, ինչով է դա պայմանավորված․ ԱբրահամյանՄանրամասներ`Արտաշ Ասատրյանի ռեստորանում տեղի ունեցած հրդեհիցՀնարավոր են դրամական մուտքեր․ Աստղագուշակ՝ նոյեմբերի 11-ի համարՇատ ծանր է տեսնել այս ամենը, թատրոն փակելը ո՞րն է. Մազմանյանի այրին «Գոյ»-եցիների կողքին էՋուր չի լինիԱնձրև կգա, լեռնային շրջաններում՝ ձյունՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց էԼույս չի լինիՌուսական ստրատեգիական ավիացիան այս պահին զանգվածային հարձակում է իրականացնումՌուսական և հյուսիսկորեական 50 հազար զինծառայողներ պատրաստվում են զանգվածային հարձակման Կուրսկում. New York Times
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top