Ֆրանսիացի 81 պատգամավորներ ստորագրել են Էմանուել Մակրոնին իմպիչմենթի ենթարկելու բանաձեւը. Franceinfo
ՄիջազգայինԱվելի քան 80 ֆրանսիացի պատգամավորներ ստորագրել են Էմանուել Մակրոնին իմպիչմենթի ենթարկելու բանաձեւը։
Franceinfo-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ներկայիս նախագահին իշխանությունից հեռացնելու պահանջով փաստաթուղթ են ստորագրել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի 81 պատգամավոր։
«Հանդիպելով նախագահ Մակրոնի՝ հուլիսի 7-ի օրենսդրական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած կոալիցիայից վարչապետ նշանակելու մերժմանը, առաջարկվող բանաձեւի հեղինակները ցանկանում են, որ խորհրդարանը իմպիչմենթի գործընթաց սկսի Հանրապետության նախագահի դեմ»,- ասվում է փաստաթղթում։
Բանաձեւը ստորագրողների թվում էին «Անհնազանդ Ֆրանսիա» խմբակցության ներկայացուցիչներ, Կանաչներ և մի շարք այլ պատգամավորներ։